MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 132
օր էր։ Բայց եթե հիվանդը մեռներ, այդ «սոսկալի և անդառնալի հա-
տուցումը» պետք է աներ նրա ընտանիքը 62 ։
Համբարձումից հետո պահվող պասի մասին վկայում է նաև Գրի-
գոր Տաթևացին։ Նա գրում է, որ Հինանց շրջանում (Հինանցը Զատկից
մինչև Հագեգալուստ ընկած շրջանն է - Հ. Ա.)՝ Զատկից մինչև Համ-
բարձում, չորեքշաբթին և ուրբաթը չեն պահվում, քանի որ Աղուհացի
շաբաթ և կիրակին պահվում են։ Դրա համար Համբարձումից հետո
պահվում են չորեքշաբթին և ուրբաթը կամ ինն օր, մինչև Հոգեգա-
լուստ 63 :
Համբարձումից հետո ընկած պասի մասին է վկայում նաև ավան-
դական կենցաղում շատ տարածված Համբարձումից կամ Հոգեգալստից
մինչև Վարդավառ յոթ տարի շարունակ պահվող պասը 64 : Բանն այն է,
որ Հոգեգալստից մինչև Վարդավառ ընկած Վարդավառի Հիսնակաց
կամ Սուրբ Կարապետի պասը տոնացույցում երբևէ չի ամրագրվել,
սակայն ժողովրդի մեջ մինչև XX դարասկիզբ կենցաղավարել է: Հոգե-
գալստից առաջ ընկած շաբաթական պասը կարող է լինել նաև Եղիա-
կան Աթոռք պաս, քանի որ Հոգեգալուստին հաջորդող շաբաթը Եղիա-
կան կամ Ամառնամուտի պասն է, որն ավարտվում է շաբաթ օրը՝ Եղիա
մարգարեի հիշատակության օրով (ինչպես վերը տեսանք, մի շարք
տոներին նախորդող կանոնական շաբաթապասերից առաջ ժողովուր-
դը մեկ շաբաթ ևս կամավոր Աթոռք պաս է պահել)։
Վերը բերված փաստերի վերլուծությունը թույլ է տալիս ասել, որ
Համբարձումից մինչև Հոգեգալուստ ընկած է եղել երկու պաս: Այսպես.
Մ. Օրմանյանը գրում է Համբարձմանը հաջորդող երեք օրերի կերակրի
պասի մասին 65 ։ Ըստ եկեղեցական օրացույցի՝ այդ երեք օրերից պաս է
միայն Համբարձմանը հաջորդող ուրբաթը՝ որպես օրապաս, իսկ շա-
բաթը և կիրակին ուտիք են։ Եթե դեռևս IV դ. եկող կարգի համաձայն
Զատկին նախորդում է յոթ շաբաթ տևողությամբ պասի շրջանը, ապա
Զատկից մինչև Համբարձում ընկած վեցշաբաթյա շրջանը պասից,
Հացունի Վ., Ճաշեր եւ խնճոյք Հին Հայաստանի մէջ, Վենետիկ, 1912, էջ 413։
Աբրահամյան Ա., Դավիթ Ալավկա Որդու կանոնները, «Էջմիածին» ամսագիր,
Ս. Էջմիածին, 1953, փետրվար, էջ 54-55:
63 Գրիգոր Տաթևացի, Գիրք հարցմանց, Երուղաղէմ, 1993, էջ 654։
64 Գաւառական սովորոյթք, Խուլթիկ գիւղ, Տարեկան սուորութիւններ, «Մասիս»
շաբաթաթերթ, 1885, մայիսի 18, էջ 1021։ Հակոբյան Գ., նշվ. աշխ., էջ 246։ Այս
մասին վկայություններ սփռված են ազգագրական տարբեր աղբյուրներում։
65 Օրմանյան Մ., նշվ. աշխ., էջ 37։
62
132