MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 131
ԺԱ. (V դ.) կանոնների 56 և Մաշտոցի անվան Մատենադարանի թիվ 5667
ձեռագիր Տոնացույցի (1440 թ.) տվյալները, եզրակացնում է, որ V դ. 80-
ական թթ-ից, իսկ ավելի հաստատուն կանոն դարձած 547թ-ից,
Համբարձումից մինչև Հոգեգալուստ պահքի օրեր են եղել (հավանաբար
շաբաթ և կիրակի օրերը հանած), մինչև նույնիսկ 1440 թ. 57 : Տոնացույցը
վկայում է, որ եթե չեն կարողանում պահել ամբողջ ընթացքը, կարող են
պահել միայն չորեքշաբթին և ուրբաթը. «... Զի ի Համբարձմանէ մինչև
Պէնդակոստն պահեսցեն և թէ ծանր թուի զբովանդակն պահել զչո-
րեքշաբթին և զուրբաթ պահոց են» 58 :
Ներսես Շնորհալու սահմանած կարգի համաձայն` Համբարձ-
մանը հաջորդող (մինչև Հոգեգալուստ – Հ. Ա.) երկու ուրբաթները և մեկ
չորեքշաբթին պաս են եղել կերակրի մասով, իսկ եկեղեցում անփոփոխ
պահվել է Տերունի տոնը 59 (խոսքը Հոգեգալստյան տոնի մասին է, որի
տոնական շրջանը ութ օր է 60 ):
Հոգեգալստից առաջ պահվող յոթնօրյա պասը նշվում է նաև
Սամուել Կամրջաձորեցու (X-XI դդ.) խմբագրած տոնապատճառում.
«Որպէս պահեմք զԷ. աւր զկնի Պենդակոստէին» 61 :
Եվս մի հետաքրքիր տեղեկություն, որ հուշում է այս շրջանում
երբևէ եղած պասի մասին։ Դավիթ Ալավկա Որդին իր «Կանոնական
աւրէսդրութիւն» աշխատության ԿԶ կանոնում գրում է, որ հիվան-
դության պատճառով Աղուհացի, այսինքն՝ Զատկին նախորդող Մեծ
պասի օրերը խախտածների համար պահքը կարելի է լուծել այն
ժամանակ, երբ բժիշկն ասի, թե հիվանդն «առանց կերակրոյ կմեռանի»։
Իսկ երբ առողջանա, դրա փոխարեն հրամայում է պահել չորս յոթնյակ,
եթե լուծածը չորեքշաբթի է, վեց յոթնյակ, եթե ուրբաթ է, և Պենտեկոս-
տեից (Հոգեգալուստ – Հ. Ա.) նախընթաց տասն օրերը , եթե աղուհացից
«Կարգեցին առաքեալքն եւ եդին հաստատութեամբ, թէ ի Զատկէն մինչեւ ի Խ-
երորդ աւր վերացման նորա ուրախութիւն եւ ցնծութիւն եղիցի, զի աւուրք յա-
րութեան են եւ փեսայն յառագաստի. ապա յետ տաւնի վերացմանն պահեսցեն,
եւ դարձեալ Ծ-երորդ` տաւն կատարեսցի, եւ իբրեւ զառաջին Զատկին` գառն
զենցի (տե՛ս նույն տեղում, էջ 34):
57 Վարդանյան Ռ., նշվ. աշխ., էջ 628:
58 Նույն տեղում: Աղբյուրը՝ Մաշտոցի անվան մատենադարան (այսուհետև՝
ՄՄ), թիվ 5667, թերթ 122բ-123ա:
59 Օրմանյան Մ., նշվ. աշխ., էջ 31:
60 Նույն տեղում, էջ 27։
61 ՄՄ, թիվ 1007, թերթ 108բ:
56
131