MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 130

գրեթե մոռացության է մատնված եղել 51 : Տվյալ ժամանակաշրջանում այդ պասը եղել է կամավոր 52 : Պասը Համբարձման անունով կոչվելը և իննօրյա տևողությունը, կարծում ենք, կապված է հետևյալ ավանդության հետ: Ըստ Հայ եկե- ղեցու պաշտոնական ավանդության` Քրիստոս Համբառնալու ժամա- նակ ինն օր ճանապարհին է մնացել՝ ամեն օր մի հրեշտակի մոտ հյուրընկալվելով: Մինչ Գրիգոր Լուսավորիչը գտնվել է Խոր վիրապում, նրան ամեն օր մի հրեշտակ է այցելել։ Երբ Համբարձման չորրորդ օրը (խոսքը կիրակի օրվա մասին է, քանի որ Համբարձումը միշտ լինում է Հինգշաբթի – Հ. Ա.) հրեշտակը չի գնացել և հաջորդ օրը Լուսավորիչը հարցրել է բացակայության պատճառը, հրեշտակն ասել է, որ Քրիս- տոսի Համբարձման առիթով հրեշտակների ինը դասերը հաջորդաբար տոնախմբություն են կազմակերպել։ Այդ օրը եղել է չորրորդ դասի տոնախմբությունը, որին մասնակցելու պատճառով չի կարողացել այցելել Լուսավորչին: Համաձայն այս ավանդության՝ Գրիգոր Բ Վկա- յասեր կաթողիկոսը սահմանել է Երկրորդ Ծաղկազարդի տոնը (նշվում է Զատկին հաջորդող յոթերորդ կիրակի) 53 ։ Այս ավանդությունը տա- րածված է եղել նաև ժողովրդի մեջ: Համշենցիները համարել են, որ Հիսուս Համբարձումից հետո յուրաքանչյուր օր մեկ հրեշտակի մոտ է մնացել, քանզի յուրաքանչյուր երկնքի վրա մեկ հրեշտակ է պետք 54 ։ Տոնացույցում Համբարձումից մինչև Հոգեգալուստ ընկած հատ- վածը երբևէ պահոց շրջան է եղել։ Ռ. Վարդանյանը, համադրելով և վեր- լուծելով Հովհան Մանդակունու Է. (V դ.) 55 , «Կանոնք առաքելականք»-ի Գալուստեան Գ., նշվ. աշխ., էջ 341: Մալխասեանց Ստ., նշվ. աշխ., էջ 124։ 53 Աղավնունի Մ., Սուրբ երկրին սրբաւայրերու աւանդութիւնները, Երուսաղէմ, 1936, էջ 437։ Մանուկեան Ա., Հայ եկեղեցու տօները, Թեհրան, 1372-1994, էջ 165։ «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, Երևան, 2002, էջ 450-451։ Ըստ Եկե- ղեցու Հայրերի մեկնության՝ Երկրորդ Ծաղկազարդի տոնը խորհրդանշում է Քրիստոսի մուտքը Երկնային Երուսաղեմ։ 54 Աղավնունի Մ., նշվ. աշխ., էջ 204։ 55 «Ի Պենտակոստէէն յառաջի ծոմոյն պահս ցուրբաթ աւր պահել եւ յուրբաթուն ուտել` անկարգութիւն է. պահել պարտ է մինչեւ ցերեկոյն, եւ զուրբաթ որպէս կիւրակէ պատուեն եւ ի գործոյ դատարկացուցանեն` մեղք են, եւ կոչեն զնա ծեր, եւ ոյր տեսեալ է զնորա ծերութիւնն, զի Ե աւրն աւագ են քան զնա» (տե՛ս Կանոնագիրք հայոց, հ. Ա, աշխատասիրությամբ՝ Վ. Հակոբյանի, Երևան, 1964, էջ 497-498): 51 52 130