MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 129
զուգադիպում տվյալ ամսի 30-ին 45 ։ Իսկ Վարդանանց տոնին Սըվարդան
եկեղեցի ուխտի գնալու, առավել ևս պաս պահելու մասին գյուղում
տեղյակ չեն։
Հայտնի է, որ քրիստոնեության առաջին դարերում, երբ դեռ
դավանաբանական ու ծիսական հարցերը խմորման փուլում էին,
սահմանված չէին նաև պասի հստակ ժամանակամիջոցները։ Մեծ
պասը տևում էր տասը շաբաթ՝ Առաջավորաց պասից մինչև Զատիկ 46 ։
Վարդանանց տոնին նախորդող այս պասը, ըստ ամենայնի, երբեմնի յո-
թանասուն օր տևած պասի մնացուկ է, որը հետագայում ժողովուրդը
կամավոր կերպով պահել է սիրելի սրբի տոնից առաջ։
Որոշ բնակավայրերում ավանդական կենցաղում (Մարաշ,
Համշեն, Նոր-Բայազետ և այլն) Համբարձումից մինչև Հոգեգալուստ
պաս են պահել, որը հայտնի է եղել Համբարձման պաս անվամբ 47 ։
Մարաշում, մինչև XIX դ. վերջը, այն կոչվել է նաև Սուրբ Հոգու պահք 48 ,
Հուգուպոք, Հոգուե պահք և պահվել է Հոգեգալստից ութ օր առաջ 49 ։
Համշենում այն հայտնի է եղել նաև որպես ինը դաս հրեշտակի պաս 50 ։
Համբարձման պաս կոչվելու հանգամանքը եզակի է նրանով, որ մինչ
այժմ մեզ հայտնի տվյալներով տոնի անունով է կոչվում դրան նախոր-
դող, այլ ոչ թե հաջորդող պասը, ինչպես՝ Առաջավորաց պասը՝ Սուրբ
Սարգսի պաս, ս. Հակոբի տոնի նախընթաց պասը` Սուրբ Հակոբի պաս
և այլն։ Նույն օրինաչափությունը առկա է նաև այս պասի դեպքում,
քանի որ այն նախորդում է Հոգեգալստյան տոնին։ Օրինակ՝ Մարաշի
հայերը Սուրբ Հոգու հիշատակը հատուկ հանդիսավորությամբ են
տոնել և ամբողջ շաբաթ պաս են պահել: Սակայն XX դարասկզբին
միայն տարիքն առած կանայք են շարունակել այդ սովորությունը, և այն
Շնորհակալություն ենք հայտնում ՀՀ ԳԱԱ ՀԱԻ գիտաշխատող Լիլիթ Սի-
մոնյանին՝ սույն տեղեկությունը հաղորդելու համար։
46 Գրիգոր Տաթևացի, Քարոզգիրք, Ձմեռան հատոր, Երուսաղէմ, 1998, էջ 352։
Կիւլէսէրեան Բ., Ժողովուրդին տօնացոյցը, Կ. Պոլիս, 1901, էջ 52։
47 Վարժապետեան Յ., Մարաշի մէջ նշանաւոր օրեր իրենց ծէսերով, «Բիւրակն»
լրագիր, 24 սեպտեմբեր, 1898, էջ 585։ Մուրադեանց Յ., Համշէնցի հայեր, ԱՀ,
գիրք Զ, Թիֆլիս, 1900, էջ 158։ Լալայեան Ե., Նոր-Բայազէտի գաւառ, էջ 124։ Օր-
մանյան Մ., նշվ. աշխ., էջ 36։
48 Գալուստեան Գ., Մարաշ կամ Գերմանիկ եւ հերոս Զէյթուն, Նիւ Եորք, 1934,
էջ 341:
49 Վարժապետեան Յ., նշվ. աշխ., էջ 585։
50 Մուրադեանց Յ., նշվ. աշխ., էջ 158։
45
129