MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 128

նախորդող պասը լինում է Առաջավորաց պասից մինչև Մեծ պաս ընկած երկշաբաթյա շրջանի երկրորդ շաբաթվա ընթացքում 41 : Թեև այդ այդ հատվածում Եկեղեցական տոնացույցը երբևէ պաս չի սահմանել, իսկ ըստ ազգագրական աղբյուրների՝ այդ երկու շաբաթները կերու- խումի ու զվարճանքների բարեկենդանյան շրջան է եղել, բայց կա- մավոր պաս պահողները երկրորդ շաբաթից հրաժարվել են: Այսպիսով՝ Մեծ պասը նրանց համար ոչ թե յոթ, այլ ութ շաբաթ է տևել 42 : Այդ պասը կոչվել է Սուրբ Վարդանի պաս: Հնգօրյա պասն ավարտվել է շաբաթ օրը դեպի Ալափարսի Սուրբ Վարդանի (Սըվարդան) վանք ուխտագնաց- ությամբ 43 ։ Հետաքրքրական է այն, որ ուխտագնացությունը եղել է շաբաթ օրը, այլ ոչ թե տոնի օրը՝ հինգշաբթի: Այս պասը գլխավորապես պահել են հոդացավ (քամի) ունեցողները՝ Սուրբ Վարդանի վանքից բժշկություն հայցելու հույսով 44 ։ Ուշագրավ է, որ մեր օրերում Ալափարսի Սըվարդան Զորավար եկեղեցու ուխտի օրը հոկտեմբերի վերջին կիրակին է, եթե այն չի գըսյան Գ., Վարդանյան Ռ., Վարդանանց տոնի կանոնականացումը, ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի տարեգիրք, Բ, Երևան, 2007, էջ 20-27)։ Նշված ժամկետներից ոչ մեկի դեպքում տոնին պաս չի նախորդել։ 41 Լալայեան Ե., Նոր-Բայազէտի գաւառ, էջ 124։ 42 Հակոբյան Գ., նշվ. աշխ., էջ 246: 43 Լալայեան Ե., նշվ․ աշխ․, էջ 124։ Ալափարսում կա ս. Վարդանի քար: Այդ քարը գաղթի ժամանակ տեղացիները բերել են Մոկսից: Ասում են, թե այդ քարի վրա ժամանակին թափվել է Վարդան Զորավարի արյունը (տե՛ս Ղանալանյան Ա., Ավանդապատում, Երևան, 1969, էջ 52): Ալափարսի Վարդան Զորավար եկեղեցին կոչվել է նաև Սուրբ Ծիրանավոր վանք (տե՛ս Հայաստանի և հարա- կից շրջանների տեղանունների բառարան, հ. 1, Երևան, 1986, էջ 69), կառուցվել է 901 թ. Գրիգոր իշխանի կողմից: Վերանորոգվել է 1857 թ. (տե՛ս Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2, Երևան, 1988, էջ 852)։ 44 Լալայեան Ե., Նոր-Բայազէտի գաւառ, էջ 124։ Մի շարք ավանդազրույցներում Վարդան Մամիկոնյանի սրբավայրերին վերագրվում է բուժելու հատկություն, մանավանդ նրանց, որտեղ ջուր կա (տե՛ս Ղանալանյան Ա., նշվ. աշխ., էջ 388։ Աբրահամյան Հ., Դաշտային ազգագրական նյութեր (այսուհետև՝ ԴԱՆ), Ակունք (Գեղարքունիք), 2004։ Գալստյան Հ., ԴԱՆ, Վարդենիս (Գեղարքունիք), 2009: Աբրահամյան Հ., Վարդավառի տոնախմբությունը և Անգեղակոթի Սուրբ Վար- դան զորավար եկեղեցին, Ավանդականը և արդիականը հայոց մշակույթում, Հայ ժողովրդական մշակույթ, XV, Երևան, 2010, էջ 304-305)։ 128