MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 127
Սուքիասյանը` կենտապասի հոմանիշ ունենալով նաև չորապահքը,
որը ևս շաբաթապաս է 34 : Ստ. Մալխասյանը կենտապասը բացատրում
է որպես շաբաթվա կենտ օրերին պահվող պաս 35 : Կենտապասը
միևնույն ժամանակ բացատրվում է նաև թե՛ որպես կենտ օրերին
պահվող պաս, թե՛ որպես շաբաթական պաս 36 :
Կարծում ենք, որ կենտապաս կարող է լինել թե՛ շաբաթվա կենտ
օրերին պահվող պասը, թե՛ մեկ, այսինքն` կենտ շաբաթ պահվող
պասը: Սակայն երկրորդ բացատրությունն ավելի տրամաբանական է,
քանի որ սկզբնաղբյուրները խոսում են հoգուտ շաբաթական պասի։
Ղարաբաղում պասատոն էին պահում, որը ցանկացած շաբաթվա
ընթացքում պահվող պահք էր 37 ։
Եզակի մի պասի դեպք է գրանցվել Դարալագյազի (Վայոց Ձոր)
Կորադիզ, Սերս և այլ գյուղերում. հարսանիքից հետո փեսան յոթ օր
պաս է պահել ` յոթ արու զավակ ունենալու նպատակով 38 :
Կեսարիայի որոշ բնակավայրերում (Չոմախլուում և գավառի
մյուս բոլոր ավաններում և քաղաքներում) շատերը կամավոր պասեր
են պահել, մասնավորապես հիվանդների առողջության և այլ նպա-
տակների համար ուխտ անելով 39 ։
Ուշագրավ է ի հիշատակ Վարդանանց նահատակների պահվող
հնգօրյա պասը: Վարդանանց նահատակների հիշատակը տոնվում է
Բուն Բարեկենդանին նախորդող հինգշաբթի օրը 40 , հետևաբար՝ տոնին
Աճառեան Հ., Հայերէն գաւառական բառարան, էջ 563:
Սուքիասյան Ա., նշվ. աշխ., էջ 320, 496։
35 Մալխասեանց Ստ., նշվ. աշխ., 426։
36 ՀԼԲԲ, հ. 3, Երևան, 2004, էջ 77: Սուքիասյան Ա., նշվ. աշխ., էջ 518:
37 Մեսրոպյան Հ., նշվ. աշխ., էջ 67։ Պասատոնը որպես պահոց շաբաթ են բա-
ցատրում Հր. Աճառյանը (տե՛ս Հայերէն գաւառական բառարան, էջ 897), Ս.
Մալխասյանցը (տե՛ս Հայերէն բացատրական բառարան, էջ 55), ՀԼԲԲ-ն (հ. 5,
Երևան, 2008, էջ 34):
38 Քաջբերունի, Հայկական սովորութիւններ, ԱՀ, գիրք VII-VIII, Թիֆլիս, 1901, էջ
201:
39 Ալպօյաճեան Ա., Պատմութիւն հայ Կեսարիոյ, էջ 1747-1748։
40 Վարդանանց տոնն ունեցել է երեք ժամկետ. V-VIII դդ. 20-ական թթ. Սկզբնե-
րին այն տոնել են Վաչեյանների և Մակաբայեցիների տոնի հետ միասին՝
օգոստոսի 1-ին, VIII-XIV դդ., համաձայն Հովհան Օձնեցու կանոնի, տոնել են
Բուն Բարեկենդանին նախորդող երեքշաբթի, և XIV դ-ից մինչ օրս նշվում է
Բուն Բարեկենդանին նախորդող հինգշաբթի օրը (տե՛ս Սարգսյան Լ., Սար-
33
34
127