MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 126

մեկ հավելյալ շաբաթ ինչ-որ բաներից զրկելով, «նվիրում է» տվյալ տոնին կամ սրբին` իր խնդրանքը ստանալու ակնկալիքով: Կան կամավոր պասեր, որոնք սովորույթի ուժով ավանդական կենցաղում դարձել են ամենամյա, օրինակ՝ Վարդավառի Աթոռքը: Այն հորդորել են պահել նաև տղաներին՝ ս. Կարապետից շնորհք և իմաս- տություն ստանալու ակնկալիքով 29 ։ Վարդավառին նախորդող Մեծ պասը կապվել է Հովհաննես Մկրտչի անվան հետ, ով իր անվան պասը պահողներին շնորհել է իմաստություն, լարախաղացներին՝ ճարպկու- թյուն, աշուղներին՝ մտքի թռիչք և այլն 30 ։ Այս համատեքստում հասկա- նալի է դառնում, որ Փոխը և Աթոռքը, թերևս, լավագույն վկայություն են նաև տվյալ տոներից առաջ երբեմնի պահվող հիսնօրյա պասերի (Վար- դավառի և Աստվածահայտնության)։ Աթոռքները, թեև տոնացույցում չեն ամրագրվել, սական ընդհուպ մինչև մեր օրերը եկեղեցու ծիսական կյանքին մոտ կանգնած հավատացյալների շրջանում կենցաղավարում են: Ավանդական կենցաղում շատերն ուխտի գնալուց առաջ մեկ շաբաթ պաս են պահել 31 ։ Երևանում պահել են կենտապաս, որը շաբաթապաս է 32 : Կենտա- պասը որպես շաբաթապահք են բացատրում նաև Հ. Աճառյանը 33 , Ա. տրական բառարան, Երևան, 1980, էջ 659)։ Փոխն Արարատյան բարբառում նշանակում է կամավոր պահք՝ իսկական պահքից մեկ շաբաթ առաջ (տե՛ս ՀԼԲԲ, հ. 7, Երևան, 2012, էջ 14։ Մալխասեանց Ստ., նշվ. աշխ., էջ 507)։ Փոխ երթամ արտահայտությունը նշանակում է մատաղ լինեմ, իսկ արյան փոխն առնել , նշանակում է վերժը լուծել (Աճառեան Հ., Հայէրեն գաւառական բառարան, Էմինեան ազգագրական ժողովածու (այսու- հետև` ԷԱԺ), Թիֆլիս, 1913, էջ 1076։ Վերջին իմաստը տես նաև Մալխասեանց, Ստ., նշվ. աշխ., էջ 507)։ Փոխս ոսկւոյ մտանել արտահայտությունը նշանակում է փոխի տակ մտնել (տե՛ս Ջախջախեան Մ., նշվ. աշխ., էջ 8)։ Տամ զգա փոխ Տեառն զամենայն աւուրս, և եղիցի գա փոխ տեառն։ Հատուսցէ քեզ Տէր զաւակ փոխանակ փոխոյնէ զոր ետուր Տեառն (տե՛ս Աւետիքեան Գ., Նոր բառգիրք Հայկազեան լեզուի, Վենետիկ, 1837, էջ 945)։ 29 Տէր-Մինասեան Վ., նշվ. աշխ., էջ 147։ 30 Մխիթարեանց Աղ., Փշրանք Շիրակի ամբարներից, ԷԱԺ, հ. Ա, Մոսկուա- Ալէքսանդրապօլ, 1901, էջ 272: Լալայեան Ե., Նոր Բայազէտի գաւառ, էջ 124: Ալպոյաճեան Ա., Պատմութիւն հայ Կեսարիոյ, հ. Բ, Գահիրէ, 1937, էջ 1748-1751: Րաֆֆի, Սալբի, Երկերի ժողովածու, հ. երկրորդ, Երևան, 1983, էջ 34: 31 Լալայեան Ե., նշվ. աշխ., էջ 125։ 32 Մեսրոպյան Հ., նշվ. աշխ., էջ 67։ 126