MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 125

Բագրատ տաճկացոյց. և գնացեալ ձմերեաց ի Մուղան, և ի գալ տարւոյն՝ յաւուրս աւագ զատկին ել ի Սիւնիս, և սփռեալ տարածեցաւ, և գնաց հետ Թուրքմընին մինչ ի յԱմթայ ջուրն, և դարձեալ եկն ի Վանայ վերայ, և խսարեաց զնա զաւուրս ԻԵ. և առեալ զնա յաւուր Ե. շաբաթոջ, յաթոռաց պահոքց ս. Խաչին , և զամենեսեան իբերդն ի վերայ ելից…» 26 ։ Այս վկայությունը եզակի է նախ նրանով, որ վերաբերում է Խաչ- վերացին, քանի որ այս տոնի Աթոռքը ավանդական կենցաղում հազվադեպ է հանդիպում, երկրորդ՝ այդ ժամանակաշրջանում Աթոռք պահքի մասին սակավ վկայություններից է։ Ենթադրելի է, որ պասի Աթոռ անվանումը տվյալ դեպքում նշանակում է գլխավոր 27 և խորհրդանշում է անհատի համար տվյալ տոնը կարևոր լինելու հանգամանքը: Հետևաբար` դրանից սպասվող ակնկալիքները կատարված տեսնելու նպատակով անհատը ևս մեկ շաբաթ կամավոր ինքնազրկումի է դիմում: Այս համատեքստում հասկանալի է դառնում նաև պասի Փոխ 28 անվանումը, երբ մարդն իրեն, Սամուէլի քահանայի Անեցւոյ Հաւաքումն ի գրոց պատմագրաց, Վաղարշա- պատ, 1893, էջ 171։ 27 Աթոռ բառը, բացի մերօրյա հիմնական նշանակությունից, ունի նաև գահ, նստարան, հանգըստարան, իշխանություն իմաստները (տե՛ս Բառգիրք յաշ- խարհաբառէ ի գրաբառ, Վենետիկ, 1869, էջ 4: Սուքիասյան Ա., Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան, Երևան, 2009, էջ 9): Հաջորդ բացատ- րությունը համապատասխանում է ժողովրդական ընկալմանը, այսինքն՝ Աթոռքը՝ որպես կամավոր շաբաթապահք, որ պահում են ավագ տոներին նա- խորդող շաբաթապասերից առաջ (տե՛ս Մալխասեանց Ստ., Հայերէն բացա- տրական բառարան, Երեւան, 1944, էջ 14): Աթոռ բառին եզակի և պաս երևույթին առնչվող բացատրություն է տալիս Մ. Ջախջախյանը. «Աթոռ։ Կազմած կամ անօթ արարեալ ի մաքրումն յաւելուածոյ որովայնին»։ Seggetta, sedia da camera, il comodo (Ջախջախեան Մ., Բառգիրք ի բարբառ հայ եւ իտալական, Վենետիկ, 1837, էջ 8)։ 28 Փոխ նշանակում է ժամանակավորապես որևէ մեկից վերցված, որևէ մեկին տրված կամ փոխարինաբար կատարված ինչ-որ բան (տե՛ս Աճառեան Հ., Հայէրեն արմատական բառարան, Երևան, 1926, էջ 510-511: Ճիզմէճեան Պ., Հայերէն աշխարհաբար լեզուի լիակատար բառարան, Հալէպ, 1957, էջ 1404: Հայոց լեզուի նոր բառարան, Տէր-Խաչատուրեան Ա. եւ այլք, Պէյրութ, 1968, էջ 871: Աղայան Է., Արդի հայերենի բացատրական բառարան, Երևան, 1976, էջ 1524: Ճէրճէրեան Գ., Հայոց լեզուի նոր բառարան, Պէյրութ, 1992, էջ 1046): Փոխ նշանակում է նաև փոխհատուցել։ Աստված փոխ անի արտահայտությունը նշանակում է Աստված հատուցի (տե՛ս Ժամանակակից հայոց լեզվի բացա- 26 125