MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 124

չկան – Հ. Ա.) կամավոր պաս են պահել, որը վանեցիներն անվանել են բըռնողաց-չըբըռնողաց 16 ։ Այս պասն ապաղաս են պահել, որը «թեթև կամ անկարևոր և ըստ կամս լուծելի պահք» 17 է։ Պասի այս ձևը հիշատակում է դեռևս Հովհան Մանդակունին 18 ։ Երեք կամ հինգ օր տևողությամբ պաս պահել են նշանված կամ նշանվելիք աղջիկները` ճէհիզնը (օժիտը) ավելացնելու և հարստա- նալու նպատակով 19 ։ Կամավոր շաբաթապահքերի մեջ հայտնի են Աթոռ(ք) կամ Փոխ կոչվող պասերը: Դրանք սովորաբար պահում են տարիքն առած կա- նայք տոներին նախորդող շաբաթապասերից առաջ 20 : Հայտնի են Սուրբ Սարգսի 21 , Աստվածածնի 22 , Խոտհունձի, Եղիական փոխերը, Սուրբ Հակոբի Աթոռը 23 , Խաչվերացի 24 , Վարդավառի փոխը կամ Աթոռը 25 և այլն։ Աթոռք պասի մեզ հայտնի ամենահին վկայությունը XIV դարի է. «Ի ՊԼԵ (հայոց 835 և Քրիստոսի 1386 թթ. - Հ. Ա. ) թվին Լանկթամուրը եկն ի Թավրէզ և ի Նախչուան՝ և անտի ի միում աւուր կալաւ մինչև ի Կարբի և ի Բջնի, ի Գառնի՝ Սուրմարի, ի Կողբ. և անտի գնաց ի Վրացտուն՝ և արար ղազայ զՏփխիս քաղաք, և կալեալ զթագաւորն Մեսրոպյան Հ., Պահեցողությանն առնչվող բառերը հայերենի բարբառներում, Հայոց լեզվի պատմության հարցեր, Միջազգային հայրենագիտական ութերորդ գիտաժողովի զեկուցումներ, Ստեփանակերտ, 2008, էջ 66։ 17 Աճառեան Հ., Հայերէն արմատական բառարան, Երեւան, 1926, էջ 227։ Տե՛ս նաև Գամբաճեան Ս., Նոր բառգիրք հայերէն լեզուի, Կ. Պօլիս, 1910, էջ 151։ Ջա- հուկյան Գ., Հայերեն ստուգաբանական բառարան, Երևան, 2010, էջ 67։ 18 Յովհան Մանդակունի, Ճառք, Թուղթ վասն պահոց պնդութեան, Մատենա- գիրք հայոց, հ. Ա, Ե դար, Անթիլիաս, 2003, էջ 1171-1172: 19 Ալպօյաճեան Ա., Պատմութիւն Մալաթիոյ հայոց, Պէյրութ, 1961, էջ 1136։ 20 Մշեցի կինը (համառօտ ուսումնասիրութիւն), Բ, «Բիւրակն» լրագիր, 8 յու- նուար, 1898, էջ 57։ Լալայեան Ե., նշվ. աշխ., էջ 223։ 21 Մշեցի կինը, էջ 57։ Լալայեան Ե., նշվ. աշխ., էջ 223։ Հակոբյան Գ., Ներքին Բասենի ազգագրությունը և բանահյուսությունը, Երևան, 1974, էջ 246: 22 Մշեցի կինը, էջ 57։ Լալայեան Ե., նշվ. աշխ., էջ 223։ Լալայեան Ե., Նոր- Բայազէտի գաւառ, ԱՀ, գիրք XVII, Թիֆլիս, 1908, էջ 124։ Տէր-Մինասեան Վ., Անգիր դպրութիւն եւ հին սովորոյթներ, հ. Բ, Կ. Պոլիս, 1904, էջ 147։ Կարա- պետյան Ե., Սասուն. ազգագրական հետազոտություններ, Երևան, 1962, 204 էջ: 23 Մշեցի կինը, էջ 57։ 24 Տէր-Մինասեան Վ., նշվ. աշխ., էջ 147։ 25 Մշեցի կինը, էջ 57։ Լալայեան Ե., Նոր-Բայազէտի գաւառ, էջ 124։ 16 124