MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 123
Առաջավորաց պասի մասին է - Հ. Ա.) պասի շաբաթվա շաբաթ օրը 7
պաս պահողները հավատում էին, որ այլևս խոլինջ 8 չէր առաջանա 9 :
Հաջորդ կամավոր օրապասը Համբարձման տոնին նախորդող
չորեքշաբթի օրվա պասն էր, որը հիմնականում կանայք էին պահում,
որպեսզի երեխաները ծաղիկ հիվանդությամբ չբռնվեն 10 ։ Այս պասը,
ինչպես նաև դրա նպատակը, ունեն տրամաբանական բացատրություն։
Այսպես. Համբարձման տոնի ժողովրդական ծիսաշարի մաս կազմող
խաչաձև ծաղկեփունջը կոչվում է Ծաղկամեր, իսկ տոնը հայտնի է նաև
Ծաղկամոր տոն անունով 11 ։ Վ. Բդոյանը Համբարձման Ծաղկամերը
նույնացնում է Վառվառա կույսի հետ 12 ։ Վերջինս մի բարեպաշտ աղջիկ է,
ով քրիստոնեություն ընդունելու համար հոր կողմից հալածվել է և
ապաստանել Արայի լեռան փեշին գտնվող այրում։ Սակայն հովիվները
նրան մատնել են։ Նահատակվելուց առաջ կույսն անիծել է հովիվներին և
Աստծուն խնդրել, որ ծաղիկ հիվանդություն ունեցողներն իր անունով
բժշկվեն։ Դրանից հետո քարայրը կոչվել է Ծաղկեվանքի կամ Վառվառա
կույսի քարայր 13 ։ Այն տոնի ամենահայտնի ուխտավայրն է 14 ։ Հետևաբար`
մայրերը Ծաղկամոր տոնին պաս են պահել` զավակներին ծաղիկ հի-
վանդությունից զերծ պահելու ակնկալիքով:
Մայրերը նաև մի քանի տարի շարունակ կամավոր պաս են պահել
շաբաթվա որոշակի՝ ոչ պահոց օրերի, օրինակ՝ երկուշաբթի կամ երեք-
շաբթի` ցանկանալով, որ նախախնամությունը պահպանի և շնորհք տա
իրենց որդուն 15 ։
Բացի պահոց օրերից, հաճախ հավատացյալները ցանկացած
ուտիքի օր (պասից դուրս օրեր, երբ կերակրի սահմանափակումներ
Ըստ եկեղեցական օրացույցի՝ Սուրբ Սարգսի տոնը շաբաթ օրն է, և այդ օրը
պասից ազատ է։
8 Խոլինջը կամ կոլինջը մեջքի մկանային ցավ է (տե՛ս Հայոց լեզվի բարբառային
բառարան (այսուհետև` ՀԼԲԲ), հ. Բ, Երևան, 2002, էջ 346):
9 Բենսէ, Բուլանըխ կամ Հարք գաւառ, Ազգագրական հանդես (այսուհետև՝ ԱՀ),
գիրք Զ, Թիֆլիս, 1900, էջ 48:
10 Լալայեան Ե., Բորչալուի գաւառ, ԱՀ, գիրք X, Թիֆլիզ, 1903, էջ 225։
11 Մկրտչյան Ս., Հայոց տոնածիսական մշակույթ, Երևան, 2016, էջ 105։
12 Բդոյան Վ., Երկրագործական մշակույթը Հայաստանում, Երևան, 1972, էջ 455-
456։
13 Մկրտչյան Ս., նշվ. աշխ., էջ 106։
14 Նույն տեղում, էջ 106։
15 Լալայեան Ե., նշվ. աշխ., էջ 223:
7
123