MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 122

սկզբնաղբյուրներում, ժողովրդական կենցաղը պատկերող գեղարվես- տական գրականության մեջ: Սակայն դրանց նվիրված ուսումնասի- րություն մեզ հայտնի աղբյուրերում բացակայում է: Ուստի սույն հոդ- վածի նպատակն է վերոնշյալ սկզբնաղբյուրներից քաղված հիշատակ- ությունների հիման վրա վեր հանել միջնադարից մինչև XX դարասկիզբ հայոց մեջ տարածված մի շարք կամավոր պասեր, դրանց տևողու- թյունը և նպատակները: Կամավոր կերպով պահել են ինչպես օրապասեր , այնպես էլ եռօրյա , շաբաթական, յոթնօրյա և քառասնորյա պասեր: Օրապասերը եղել են թե՛ օրացույցով պասից ազատ հայտարարված չորեքշաբթին և ուրբաթը 4 , թե՛ շաբաթվա այլ օր: Նույնը վերաբերում է նաև քառասնօրյա պասին: Անձը կարող էր կամավոր կերպով պահել և՛ Սուրբ Ծնունդին, և՛ Վարդավառին նախորդող Քառասնորդաց կամ Հիսնակաց պասերը 5 , և՛ քառասնօրյա պաս՝ տարվա ցանկացած ժամանակ: Այսպիսի պասի հանդիպում ենք VI դ. վերաբերող հիշատակությունում: Վարդ Պատ- րիկի կողմից կառուցվելիք եկեղեցում Ստեփանոս Նախավկայի մա- սունքը տեղադրելու նպատակով Երուսաղեմ մեկնած Սիմեոն Միայ- նակյացը սրբի մասունքը ստանալուց հետո քառասուն օր պաս է պա- հել. «Սիմէոն, այրըն Աստուծոյ, յորժամ եկն՝ առեալ զնշխար սրբոյ վկային, օրհնեաց զամենայն յեկեղեցիքն և կացեալ ի պահս աւուրս .Խ. վասն տեսլեանն» 6 ։ Նման պասի օրինակներ միջնադարյան աղբյուրնե- րում հաճախ են հանդիպում։ Կամավոր օրապասերը շատ են վկայվում ազգագրական աղ- բյուրներում։ Սուրբ Սարգսի (խոսքը Սուրբ Սարգսի տոնին նախորդող Օրացուցային պասից ազատ են հայտարարված Սուրբ Ծննդյանը հաջորդող ութ, Զատկին հաջորդող քառասուն, Աստվածածնի Վերափոխմանը հաջորդող ինը և Խաչվերացին հաջորդող յոթ տոնական օրերի ընթացքում ընկած չորեք- շաբթին և ուրբաթը։ 5 Այս պասերի մասին տե՛ս Աբրահամյան Հ., Վարդավառի Քառասնորդաց (Հիսնակաց) պահքը, «Լրաբեր հասարակական գիտությունների», 2017, Երևան, 2017, 2, էջ 345-354։ Նույնի՝ «Աստվածահայտնության Քառասնորդաց (Հիսնա- կաց) պահքը» (պատմական համառոտ ակնարկ) հոդվածն առաջիկայում լույս կտեսնի ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի կողմից 2015- ին անցկացված «Ավանդականը և արդիականը հայոց մշակույթում» խորագրով գիտաժողովի հոդվածների ժողովածուում։ 6 Պատմութիւն Շապհոյ Բագրատունւոյ, Էջմիածին, 1921, էջ 34-35։ Պատմութիւն Անանուն զրուցագրի, կարծեցեալ Շապուհ Բագրատունի, Երևան, 1971, էջ 107: 4 122