MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 121

ՀԱՍՄԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ (ՀԱԻ) ԿԱՄԱՎՈՐ ՊԱՍԵՐԸ ՀԱՅՈՑ ՄԵՋ Սննդից և կենցաղավարման ինչ-ինչ նորմերից որոշակի ժամա- նակով ամբողջովին կամ մասամբ հրաժարվելը պատմական տարբեր փուլերում զարգացման տարբեր աստիճանների վրա գտնվող, տնտե- սական և հավատալիքային ուրույն համակարգ ունեցող էթնիկ հան- րույթների մոտ ունեցել է զանազան ընկալումներ և նպատակներ: Հայոց քրիստոնեական գրավոր մշակույթում դեռևս V դ. այդ երևույթն անվանվում է պաս։ Պասը հավատացյալի հոգևոր-բարեպաշ- տական կյանքի կարևոր մաս է: Այդ ընթացքում քրիստոնյան պետք է առավել զգոն լինի հոգևոր, մտավոր և մարմնավոր մեղքերի նկատ- մամբ, ժամանակավոր զսպվածություն ցուցաբերի կենցաղավարման մեջ: Հայոց եկեղեցական տոնացույցը բաղկացած է Տերունական և սրբերին նվիրված տոներից և պասի օրերից։ Կանոնականացված են շուրջ 160 սննդային պահքի օրեր 1  ։ Տոնացուցային պահքերն են օրա- պասերը (չորեքշաբթին և ուրբաթը), Զատկին նախորդող Քառասնոր- դաց պասը, որոնք սահմանվել են դեռևս հայոց տոնացույցի առաջին խմբագրությունում՝ կատարված Սահակ Ա. Պարթև Հայրապետի կող- մից 2 ։ Շաբաթապասերը տոնացույցում ներդրվել են տարբեր ժամա- նակներում 3 ։ Հայոց մեջ, բացի եկեղեցական գրավոր կանոններով սահմանված վերոնշյալ պասերից, կենցաղավարել են նաև կամավոր պասեր։ Դրանց մասին հիշատակություններ կան մատենագրական, ազգագրական Օրմանեան Մ., Հայոց եկեղեցին, Երևան, 1993, էջ 206: Եկեղեցու ծիսական կյանքում առանձնանում են ծիսական և սննդային պահ- քեր, որոնք հաճախ համընկնում են: Ծիսական են այն պահքերը, որոնց ժամա- նակ եկեղեցում կատարվում է պահքի օրվան համապատասխան ծես: Հնա- րավոր է, որ լինի սննդային պահք, իսկ ծիսական պահք չլինի, օրինակ` Վարա- գա շաբաթապասը հինգ օր պաս է կերակրի մասով, իսկ եկեղեցականը` երկու օր, նույնը՝ Սուրբ Հակոբինը և այլն (տե՛ս Օրմանեան Մ., Ծիսական բառարան, Երևան, 1992, էջ 37): 2 Վարդանյան Ռ., Հայոց տոնացույցը (4-18-րդ դդ.), Երևան, 1999, էջ 616, 622: 3 Տե՛ս նույն տեղում, էջ 616-621, 627-639։ 1  121