MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 120

կառուցված Իշպուինի և նրա որդի Մենուայի կողմից, որ Մհերի դուռը հնում եղել է Խալդի աստծու պաշտամունքատեղի և միայն հետագայում հայացվել և համադրվել է Միհր աստծու անվանն ու պաշտամունքին 32 ։ Երկնային լուսատուների այսօրինակ առատությունն ու բարձ- րարժեքությունն առհավատչյան են հայոց «Սասնա Ծռեր» ժողովրդա- կան վեպի ակունքների վաղնջականության, թեպետ էպոսի վաղնջա- կան ձևավորումը վերագրվում է X դարին։ Հոգևոր կտրվածքի, մտածողության և հավատքի այսօրինակ լուսեղեն ոլորտներում կայացած, հարատևած և զարգացող, ի սկզբանե Արեգակն արդար և Լույս պաշտած հայերս այժմ էլ ի զորու են շա- րունակելու մարդկային ճշմարիտ արժեքների մնայուն աշխարհը։ Էպոսի տարբեր պատումներում ի հայտ են գալիս ջրի՝ որպես տոտեմ նախնու պաշտամունքի դրսևորումներ՝ սկսած Սասնա տան հիմնադրումից։ Ջրի ամենազոր էության, հրաշագործ աղբյուրների (Կաթնաղբյուր) մասին հայ ժողովրդի խոր հավատի այն արտահայ- տությունն է, որ հայոց պատկերացումներում հնարավոր է համարվում աղջկա հղիանալը ջրից։ Սա վկայում է հայոց մեջ տոտեմական հա- վատալիքների կենսունակության մասին, քանզի տոտեմական առաս- պելաբանությանն է բնորոշ նախնու սերումը բխեցնելը կնոջ և բնության կապից՝ սերնդագործության վառ արտահայտություն է։ LYUDVIG MIRZOYAN (YSU) SOME CULTIC ASPECTS IN THE EPIC OF “DAREDEVILS OF SASUN” The Armenian national epic, “Daredevils of Sasun”, was first discovered and presented in 1873 by Garegin Srvandztyants. The present article focuses on some cultic aspects attested in the above mentioned epic. In this respect, discussing the images of the main heroes of the epic, we single out certain aspects such as that of sun and water. Another section is related to the cult of ancestors. Дьяконов И.М.. К вопросу о символе Халди. – Древний восток, 4, Ереван, 1983. с. 191-192. 32 120