MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 119

են հայ ժողովրդի նախնական հավատալիքներից մեկի՝ ջրի, որպես տոտեմական նախնու պաշտամունքի դրսևորումներ։ Ջրի պաշտամունքի հետքերը դրսևորվում են նաև էպոսի մյուս հերոսների՝ Ձենով Հովանի և Ցռան Վերգոյի կերպարներում։ Հայտնի է, որ Ձենով Հովանին, նաև Քեռի Թորոսին համարում են ամպրոպի աստված, նրա անվան մեջ ակնհայտորեն արտահայտվում է կապը որոտի և անձրևի հետ։ Հ. Օրբելին երկնային ջրերի առաքողի կերպարի արտացոլում է տեսնում Ցռան Վերգոյի մականվան մեջ, ըստ որի՝ «ցռան» հայերենում նշանակում է ջրաղացի փողրակ, որը ջուր է մղում ջրաղացի անվացրանքի վրա, հետևաբար մականվան մեջ կարող է թաքնված լինել ջրի ժայթքման հասկացությունը 30 ։ Էպոսի իր գրած տարբերակի առնչությամբ Գ. Սրվանձտյանցը հակիրճ ակնարկներով անդրադառնում է գրեթե բոլոր այն էական խնդիրներին՝ վիպասանների և վեպի տիպը, լեզուն, պատմական հիմքն ու հիշատակները, աշխարհագրական տեղավայրերը, գործող անձինք ու անունները, հիմնական բովանդակությունը, գեղջկական ազգային կենցաղի ու սովորույթների արտացոլումը, գեղարվեստական պատկե- րավորումը և այլն, որոնք հետագայում դարձան վեպը հետազոտող մասնագետների հիմնահարցերը։ Դրանցից մեկն էլ Մհերի մասին առասպելն է։ Առասպելն ինքնին շատ է արժեքավոր ու տիեզերա- գիտական, նույնքան արժեքավոր է Սրվանձտյանցի խորամիտ կռա- հումը այն մասին, որ Մհերն, ըստ առասպելի, հանդես է գալիս իբրև տիեզերքի բախտը տնօրինող աստվածություն։ Մհերի կերպարի մեջ նա զգում է ու տեսնում է Միհր կամ Միթրա աստծու անվան ու գործա- ռույթի արտացոլանքը։ Ավելին, Սրվանձտյանցը, ելնելով Մհերի դռան հարավ նայող արևահայաց դիրքից, միանգամայն ճիշտ է կռահում այդ հուշարձանի երբեմնի պաշտամունքատեղի լինելը 31 ։ Հայագիտության մեջ հետագայում հիմնավոր կերպով ապացուց- վեց, որ իսկական վիպական Մեծ և Փոքր Մհերի կերպարներում ար- տացոլվել են հին Միհր-Միթրա աստվածության անունն ու գործա- ռույթները, իսկ Ի. Դյակոնովի կողմից 1980-ական թթ. առաջ քաշվեց մի ուշագրավ տեսակետ, ըստ որի՝ Վանի քարայրից միջնամասի «Մհերի դուռ» անվանումը նույնական է ուրարտական արձանագրություն- ներում հաճախակի հիշատակվող «Խալդիի դարբասներ» անվան հետ, 30 31 Սասունցի Դավիթ, 1961, էջ LII-LIV: Սրվանձտյանց Գ., Երկեր, հ. 1, Երևան, 1978, էջ 84-86։ 119