MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 118

կապված է այն հավատալիքի հետ, թե դրանք առողջություն են պար- գևում» 28 : Ժողովրդական զրույցներում ըստ ականավոր բանագետ Ս. Հարությունյանի 29 ՝ Ծովինարը ամպրոպային ոգի է, ձիավոր հեծյալ, որ ամպրոպի ժամանակ հրեղեն ձիով շրջում է ամպերի մեջ, կայծակ ու որոտ արձակում՝ անձրև կամ կարկուտ ուղարկելով երկիր։ Ծովինարը մտել է հերոսավեպ՝ պատմականացել, դարձել հայոց թագավորի (Գագիկի) դուստր։ Ծովից բխող աղբյուրներից խմած երկու բուռ ջրից հղիանում է և ծնում երկվորյակ դյուցազուններ։ Ջուրը դառնում է ժառանգորդային կարևոր սկզբունք. Սանասարն իր դյուցազնական զորությունը, հրեղեն ձին, թուր կայծակին ձեռք է բերում ծովի հատակից՝ այնտեղ բխող կաթնաղբյուրից ջուր խմելով. երկվորյակներն իրենց տունը շինում են հզոր ակունքի վրա, ունենում հզոր ժառանգ։ Սանասարի որդի Մեծ Մհերը մարտից առաջ լողանում է հայրենի Կաթնաղբյուրի ջրով, նույնը կատարում է նրա որդի Դավիթը, որն ան- գամ սպանվում է ջրի մեջ լողանալիս։ Հետաքրքիր է, որ վեպի հերոս- ները կաթնաղբյուրներում լողանալով առնականանում են, ընդունում ֆիզիկական մեծ չափեր, դառնում գրեթե անխոցելի, այսինքն՝ վերա- ծնվում են։ Էպոսի մեկ այլ հատվածում, երբ Դավիթը հորեղբորից ստանում է հոր զենքերը, Քուռկիկ Ջալալին և Խաչ Պատերազմին, Քառասուն ճյուղ Ծամը՝ նրա տատը, իմանալով դա, դուրս է գալիս սգից և դիմավորելով Դավթին, խնդրում է Քուռկիկ Ջալալուն Դավթին տանել հոր կաթնաղ- բյուրի մոտ, որպեսզի նա լողանա ու գերբնական ուժ ստանա, դրանից հետո նրան տանի հոր փորձության սյան մոտ, որպեսզի իր զարկով փորձի իր ստացած զորությունը։ Այսինքն՝ սա ևս նվիրագործման մի յուրահատուկ ծես է, որն անցնելուց հետո միայն նա գնում է մելիքի (Մսրա) դեմ։ Այսպիսով, էպոսի գլխավոր հերոսների մեջ արտացոլվում են ժողովրդի իդելաները, որոնց արտահայտողը պետք է ունենա սո- վորական մարդկանցից տարբերվող նախնիներ՝ կիսաառասպելական, աստվածային։ Սասնա տան հիմնադիր նախնիների՝ Սանասարի և Բաղդասարի ծագումնաբանության մեջ վառ կերպով արտահայտվում Աբեղյան Մ., Հայ ժողովրդական հավատքը, էջ 52: Հարությունյան Ս., «Սասնա Ծռեր»-ի ծիսաառասպելական մի քանի հատ- կանիշների մասին, Պատմաբանասիրական հանդես, 2001, թիվ 1, էջ 76-77։ 28 29 118