MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 117
Այժմ քննարկենք ջրի պաշտամունքի տեղն ու դերը հայ ժողովրդի
հավատալիքներում: Ուշագրավ է, որ ժողովուրդը այնքան է հավատում
ջրի ամենազոր ուժին, որ զանց է առնում տղամարդուց հղիանալու
հնարավոր տարբերակը և իրական է համարում կնոջ հղիացումը
կապել տոտեմական նախնիների, ինչպես օրինակ՝ ջրի, կենդանիների,
բույսերի, բնության տարրերի հետ: Ի դեպ էպոսում ոչ միայն ջրային
ծագում ունի Ծովինարը, այլև Սասնա տան Քեռի Թորոսը: «Թորոս»
անունը կապվում է խոնավություն և անձրև հասկացությունների հետ 26 :
Այստեղից կարելի է հետևություն անել, որ ջրային ծագում ունեցող
նախնիներից պետք է ջրային ծագում ունեցող սերունդներ ծնվեն:
Ժողովրդական պատկերացումների համաձայն ջրային ծագում ունեցող
հերոսները սովորական մարդիկ չեն, նրանք առասպելական հզոր
հսկաներ են, որոնք և՛ արտաքնապես, և՛ բնույթով ու էությամբ տար-
բերվում են մյուսներից:
Էպոսի հերոսների ջրային ծագումը ցայտուն դրսևորվում է նաև
վեպի այն հատվածում, թե Սանասարը և Բաղդասարն ինչպես են
որոշում տուն կառուցելու վայրը: Հեռանալով խալիֆի մոտից, երկար
թափառելուց հետո հասնում են մի մեծ գետի և զարմանում են՝ տես-
նելով, որ նրա միջով մի բարակ առվակ է կտրում անցնում՝ չխառնվելով
գետի ջրերին: Այստեղ ուշագրավ է երկու եղբայրների երկխոսությունը.
- Էդ ջուր ազնացորդ ջուր է,
Ով որ էդոր ական ջուրըն խմե,
Էդպես կտրիճ կըլնի,
Էնոր մեջքըն գետին տվող չիլնի 27 :
Վեպի տարբեր պատումներում ի հայտ է գալիս կաթնաղբյուր-
ների նկատմամբ հայ ժողովրդի հավատը: Վեպի մյուս հերոսները՝ Սա-
նասարը, Մհերը, Դավիթը, իրենց զորությունը ստանում են ջրից, հատ-
կապես կաթնաղբյուրներից:
Ըստ էպոսի տվյալների՝ ջուրը նաև օժտված է բուժիչ հատկու-
թյամբ, ինչի նկատմամբ հայ ժողովրդի խոր հավատը ցայտուն դրսևոր-
վում է հատկապես էպոսի այն դրվագում, երբ Քուռկիկ Ջալալին
խնդրում է Դավթին իր վիրավոր կողերին ջուր լցնել: Այդ մասին է
վկայում Մ. Աբեղյանը. «Հայերի մեջ ևս աղբյուրների պաշտամունքը
26
27
Петросян Э., Боги и ритуалы древней Армении, Ереван, 2004, с. 89.
Սասունցի Դավիթ, 1961, էջ 17:
117