MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 116

տոտեմիզմի առասպելաբանական կերպարների համակարգը, ըստ որի մարդկային տոհմը կամ ցեղն իր ընդհանուր արյունակցական մեր- ձությունը և ծագումը կապում է կենդանիների, բույսերի, բնության երևույթների և առարկաների հետ 21 : Տոտեմ նախնիները շատ հաճախ իրական մարդիկ չեն, այլ հիմնականում սերում են կենդանիներից կամ բույսերից, հազվադեպ՝ բնության երևույթներից կամ տարրերից՝ ծովից, ջրից, որոտից, կայծակից և այլն 22 : «Սասնա ծռեր» էպոսի տարբեր պատումներում քողարկված և բացահայտ ձևով արտահայտված են ջրի՝ որպես տոտեմական նախնու պաշտամունքի դրսևորումներ 23 : Էպոսն սկսվում է երկվորյակներ Սա- նասարի և Բաղդասարի առասպելով. վերջիններիս նախամայրը տիե- զերքի ջրային տարերքն անձնավորող մայր դիցուհին է՝ Ծովինար, Ծովյալ կամ Ծովիան խաթունը՝ անունը բաղադրված հայերեն «ծով» բառից։ Ծովինարը, ում անվան ստուգաբանությունը ցույց է տալիս նրա կապը ծովի, ջրային տարերքի հետ 24 , ամուսնությունից առաջ, Համ- բարձման տոնին, դուրս է գալիս զբասանքի աղջիկների և իր քեռմոր հետ, հետո նրանք առանձնանում են աղջիկներից, երկար զբոսնելուց հետո հասնում են աղի մի ծովի, այդ ժամանակ Ծովինարը ծարավում է և աստծուց մի աղբյուր խնդրում. Աստծո կամքով ծովը բացվում է և մի կանթաղբյուր է բխում 25 : Ծովինարն աղբյուրի ջրից հղիանում է: Սա բավական ծանոթ պատկեր է, որն ամիջապես հիշեցնում է աշխարհի ժողովուրդների առասպելաբանությունը, ըստ որի՝ հրաշագործ աղ- բյուրներից ծնվում են երկվորյակ հերոսներ: Հարությունյան Ս., Հին հայոց հավատալիքները, կրոնը, պաշտամունքն ու դիցաբանությունը, Երևան, 2001, էջ 7: 22 Токарев С., Религия австралийцев, - Народы мира. Народы Австралии и Океа- нии, Москва, 1956, с. 223-224. 23 Ծատուրյան Զ., Ջուրը որպես տոտեմ նախնի «Սասնա Ծռեր» էպոսում, Հայ ժողովրդական մշակույթ, XIV, Երևան, 2007, էջ 101: 24 Ըստ Մ. Աբեղյանի «ծովյան» բառը՝ չի կարելի այլ կերպ ստուգաբանել, քան կազմված ծովարմատից և հաճախ գործածվող յան վերջածանցով, որը ցույց է տալիս սերում, ծագում: Ծովինար անունը ածանցված է ծովյան բառից՝ ար վերջածանցով (Մ. Աբեղյան, Հայ ժողովրդական հավատքը, Մ. Աբեղյան, Երկեր, հ. Ե, Երևան, 1975, էջ 71): Իսկ Վ. Բդոյանի համոզմամբ՝ «մեր էպոսի Ծովինարը նույնպես ջրային տարերքի աստվածուհի Նարից (Հուրի-փերիից) է ծագում» (Վ. Բդոյան Երկրագործական մշակույթը Հայաստանում, Երևան, 1972, էջ 497): 25 Սասունցի Դավիթ, Հայ ժողովրդական էպոս, Երևան, 1961, էջ 25: 21 116