MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 115

ամանաթ առնի» 15 , արդարության, ճշմարտության և փրկության գաղա- փարակիր՝ Արևի հանգրվան քարաժայռում փակված։ Իսկ նրա կին Գոհարը նախազգուշացնում է Մհերին. «տե՛ս արևը չը զարնի» 16 , կրելով էպոսի հայ կանանց բնորոշ միավորող խորհրդատու կեցուցիչ էու- թյունը։ Երկնային և լուսարևային հատկանիշներ են կրում նաև էպոսի մյուս կերպարները՝ Վերգոն (ցռան-անձրև) և Սասնա Պառավը (ար- տատեր), Աստղու Ցոլածինը, Խոռ Մանուկը, Ճնճղափորիկը և Չմշկիկը։ Արևի պաշտամունքի կենդանակերպ դրսևորումներն են ձին, արծիվը, առյուծը, որոնց միահյուսվածքն է Քուռկիկ Ջալալին, որ թռչում է արծվի, կռվում՝ առյուծի նման։ Նա «ծովային հրեղեն է, նույն ծովից, որից Սանասարը թռչում է ամպերն, արեգակ, քամի է ու քամու պես սլանում է իբրև փոթորիկ, շնչով կոտորում» 17 , խոսում մարդու նման՝ «Մեր ազգին ի վերուստ ա. ձիանքն իմաստուն են» 18 , և որպես երկնային աստվածություն, արև-հուր, նա իրար է կապում նախասկզբնական երեք տարերքը՝ ջուրը, երկիրը, երկինքը։ Քուռկիկ Ջալալուց անբաժան է «Էրկնուց իջած Թուր կեծակին» 19 ։ Պատերազմի ու հաղթանակի աստծու գծերով օժտված Քեռի Թորոսը, որին էպոսագետները դիտում են որպես արևի արբանյակների հայր, սկզբնապես հանդես է եկել որպես արևի աստված, մարդկանց առողջություն և անմահություն պարգևող ոգիների տիրակալ 20 ։ Նա, սատարելով Սասնա դիցապատումի բոլոր հերոսներին, իբրև հավի- տենական՝ անսկիզբ և մշտագոյ, խորհրդատու կեցուցիչ էություն, միա- հյուսում է դյուցազուններին։ Էպոսում արտացոլված հնագույն հավատալիքներից են աստղա- հմայությունը կամ աստղագուշակությունը՝ կապված հերոսների ճա- կատագրերի փոփոխության հետ (Սասնա աստղ Դավիթ, Մսրա աստղ Մելիք) հոգեպատությունը։ Ջրի պաշտամունքային դրսևորումներ. նախնիների մասին պատկերացումները կազմում են նաև կրոնի վաղնջագույն ձևերից մեկի՝ Սասունցի Դավիթ. ՀԺՀ, էջ 314։ Սասունցի Դավիթ, ՀԺՀ, էջ 305, 307: 17 Աբեղյան Մ., Երկեր, հ. Ա, էջ 415: 18 Աբեղյան Մ., Երկեր, հ. Ա, էջ 411: 19 Սասունցի Դավիթ, ՀԺՀ, էջ 39: 20 Գրիգորյան Գ., նշված աշխատություն, էջ 83: 15 16 115