MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 114

Կ. Մելիք-Օհանջանյանը «Սասնա Ծռեր» էպոսի մի շարք անձնանուններ՝ Հոտոտ-մոտոտ, Խոր Մանուկ, Ծովինար համոզիչ կերպով վերլուծում և կապում է Միհրի առասպելների և պաշտամունքի ոլորտներին, բացահայտում նրանց, ինչպես նաև Մեծ ու Փոքր Մհեր- ների դյուցազնական արարքների առնչությունը Միհրական հնագույն առասպելների հետ, փորձում է հարցադրման կարգով ֆունկցիոնալ ու ժառանգական աղերսներ սահմանել մի կողմից դյուցազուն Հայկի և իրանական ու հունական երկնքի ու ժամանակի աստվածություններ Զռվանի, Ուրանոսի և Տիտան Քրոնոսի միջև, մյուս կողմից՝ Հայկի, վիպական Դավթի ու Քեռի Թորոսի միջև, վերջիններիս դիտելով իբրև Հայկի տարբեր ֆունկցիաների ժառանգորդներ 10 ։ Դյուցազնավեպում գլխավոր հերոս Դավիթն արևամարտիկ է՝ «պայծառ, գեղեցիկ, լուսավոր և ամենաուժեղ, ամենակարող, որ կռվում է Արևու շողերի հետ ու փորձվում ոսկու և կրակի շեղջերով։ Նրա կին Խանդութը՝ կանացի սիրո և հավատարմության, անձնազոհության և արժանապատվության մարմնավորում է՝ «Առյուծն առյուծ է, թե կին, թե մարդ, այսինքն՝ էգ, թե որձ» 11 , և անունից բխող՝ խանդի, խանդավա- ռության ու խանդաղատանքի միաձույլ անձնավորումը (Խանդութ՝ վառվռուն, փայլուն, խանձող) 12 ։ Էպոսում Խանդութը ներկայացված է իմաստնությամբ, Մհերամայր-Արևամայր և շատ այլ գծերով Խանդութն աղերսում է արևային Դեղձուն-Ծամին, իսկ Մհերի կերպարն ինքը երկատված է Մեծ և Փոքր Մհերների միջև 13 ։ Առավել ցայտուն արտահայտված է Փոքր Մհերի արևային էությունը, որը էպոս մտած Միհր-Արեգակն է 14 ։ Նա աստվածամարտիկ է. «Դարձավ աստծուց խնդրեց՝ որ կամ կռիվ մի տա իրեն, կամ իրեն Սասնա Ծռեր, աշխ. Ս. Հարությունյանի, էջ 145։ Մելիք-Օհանջանյան Կ., Միթրա-Միհրը «Սասնա Ծռերի» մեջ, Գրական-բա- նասիրական հետազոտումներ, գիրք I, Երևան, ՀՍՍՀ ԳԱ Մ. Աբեղյանի անվան գրակ. ինստ., 1946, 269-327 էջ։ 11 Սասնա Ծռեր, հ. Բ, մաս Ա, խմբագրեց Մ. Աբեղյան, աշխատակցությամբ Կ. Մեիք-Օհանջանյանի, Երևան, 1944, էջ 316։ 12 Աճառյան Հ., Հայերեն արմատական բառարան, հտ. Բ, Երևան, 1973, էջ 328- 330։ 13 Սասունցի Դավիթ, Հայ ժողովրդական էպոս, Երևան, 1939, էջ XXVII։ 14 Գրիգորյան Գր., Սասունցի Դավիթ էպոսի զարգացման շրջանները և պատ- մական շերտերը, Երևան, 1989, էջ 79։ 9 10 114