MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 113

Ղևոնդ Ալիշանը հայոց պաշտամունքային համակարգի հիմքում Արեգակն է տեսնում։ Նա հայոց «Արեգակնապաշտ» լինելու բազմաթիվ վկայություններ է բերում՝ «Տարոնի Արեգակնածագ բլուր», «Սյունյաց Արևիք գավառ», «Կաղզվանի կողմերում Արևորդի լեռներ», «Արեգակ- նապաշտների աղանդ», որ «Արևորդիք» են կոչվել և այլն 3 ։ Հնագիտությունը, ազգագրությունը և հատկապես բանահյուսու- թյունը լուսարևային պատկերացումների բազմապիսի վկայություններ են արձանագրել 4 ։ Այն առավել ընդգծված է արտացոլվել ազգային էպոսում. զորօրինակ՝ սրբազան երկվորյակներ Սանասարն ու Բաղդա- սարը հրեղեն են՝ «մենք, որ կանք խրեղենից ծներ ենք» 5 , «Սանասար աղբըրի ջուր խմեց – չորացավ – լցվավ, դարձավ հրեղեն 6 »։ Ոսկեհեր Դեղձունը՝ նույն ինքն արեգակն է, որին հափշտակել էր ծովային Վի- շապը, և վիշապին սպանելուց հետո «անձրև-հեղեղ եկավ, կայծակ- փայլակ շամփրեց», «իսկ առավոտուն ինչ լույս բացվավ, տեսան՝ Դեղ- ձուն Ծամին պատուհաններ բացվե. Էնոր լույս տվեր ի քաղաք» 7 ։ Առյուծ Մհերն արևի աստված Միհրի նախատիպն է, որը «պաշտ- վել է որպես ամռան արևի աստված» 8 նրա կին Արմաղանն էլ «Արևու պես փել կիտա» 9 ։ Հայաստանում, Երևան, 1973, նկ. 17, էջ 47։ 3 Ալիշան Ղ., Հայոց հին հավատքը կամ հեթանոսական կրոնը, Երևան, 2002, էջ 50-52։ 4 Հայ բանահյուսությունը՝ թե՛ արձակ պատմողական, թե՛ չափածո երգային, և թե՛ բանաձևային ու առակ, զրույց, հուշապատում և այլ ժանրերում Արևի և Լույսի ուշագրավ արտացոլումներն են արձանագրել. - «Ապրի արևդ» (օրհ- նանք), «էն արդար ըրեքնակը վկայ» (երդում), «Յերկեն արև էղնիս» (բարե- մաղթանք), «Իդա արև տայք ու պատիժ» (անեծք), «Արև ես, ամա ուրիշին լույս կիտաս» (առած), «Ով մէրը մէր արեգակ, դու հասնիս օգնության», «Լույսը բացվի՝ բարին հետը» (աղոթք) կամ ժողովրդական ասույթներից՝ «Լույսը բացվի՝ բարին հետը», «Լույսը քեզ տեսնողին» և այլն (Հարությունյան Ս., Ժողովրդական բանահյուսություն, Հայկական սովետական հանրագիտարան, հ. 4, Երևան, 1978, էջ 291)։ 5 Սասնա Ծռեր, հ. Ա, խմբագրեց Մ. Աբեղյան, աշխատակցությամբ Կ. Մելիք- Օհանջանյան, Երևան, 1936, էջ 1032։ Սասնա ծռեր, աշխատությամբ Ս. Հա- րությունյանի, Երևան, 1977, էջ 562։ 6 Սասունցի Դավիթ. Հայ ժողովրդական հերոսավեպ, առաջաբան, բառարան, ծանոթագրություն Ս. Հարությունյանի, Երևան, 1981 (այսուհետ՝ ՀԺՀ), էջ 40։ 7 Աբեղյան Մ., Երկեր, h. Ա, էջ 417, Սասունցի Դավիթ, ՀԺՀ, էջ 70։ 8 Իսրայելյան Հ., նշված աշխատություն, էջ 34, 62, 64-65։ 113