MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 112
ԼՅՈՒԴՎԻԳ ՄԻՐԶՈՅԱՆ
(ԵՊՀ)
ՊԱՇՏԱՄՈՒՆՔԱՅԻՆ ՄԻ ՔԱՆԻ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐ
«ՍԱՍՆԱ ԾՌԵՐ» ԷՊՈՍՈՒՄ
Պաշտամունքային երևույթների ակունքների ընկալման ու բացա-
հայտման համար պարտադիր է նրա ընդգրկման տարածքի հնագի-
տական և ազգագրական, անգամ քաղաքական իրականության վեր-
հանումը։
Երկնային լուսատուների պաշտամունքային դրսևորումները.
պատմամշակութային առումով կարևորվում են ժայռապատկերների,
էպոսի աղերսները, որ ցուցանում են հայոց հոգևոր կերտվածքի, մտա-
ծողության և հավատքի լուսապաշտական հիմքերը։
Լուսային և առհասարակ տիեզերքին և լուսատուներին առնչվող
պատկերացումներն ու հատկանիշները բազմազանորեն են արձանա-
գրված հայոց մշակույթի գրեթե բոլոր ոլորտներում՝ նախնադարյան
արվեստ և պաշտամունք, լեզու և բանահյուսություն, գիր և գրակա-
նություն, երաժշտություն և պար, շինարվեստ և կերպարվեստ, կիրա-
ռական արվեստ և տեխնիկա, գիտություն, կրթություն, իրավունք և
այլն 1 ։ Մշակույթում ուղղակի և խորհրդանշանային ձևերով արտացոլ-
ման հիմքում Արևի լույսի կարևորության գիտակցումն է, որ ծագել է
վաղնջագույն ժամանակներում։ Այս գիտակցման պատկերային արտա-
հայտությունն են Հայկական լեռնաշխարհի բյուրավոր ժայռապատ-
կերները, որ նախաքրիստոնեական շրջանի հայոց արարող ոգու վառ
դրսևորումն են (մ.թ.ա. VII-I հազ.)։ Դրանցում առկա արևանշաններն ու
կեռխաչերը (սվաստիկա) մատնանշում են մեր նախնյաց աշխարհըն-
կալումային համակարգում Արևի գրաված կենտրոնական տեղը։
Ժայռապատկերներում դրանք պատկերված են թե՛ մեկուսի շքեղ ու
խոշոր և թե՛ մարդու առօրյան ցուցադրող կտավներում 2 ։
Վարդումյան Գ., Թոխատյան Կ., Լույսի և արևի պաշտամունքի դրսևորում-
ները «Սասնա ծռեր» էպոսում, Հայկական «Սասնա ծռեր» էպոսը և համաշ-
խարհային էպիկական ժառանգություն. - Միջազգային գիտաժողովի նյութեր,
Երևան, 2004, էջ 89։
2 Մարտիրոսյան Հ., Գեղամա լեռների ժայռապատկերները, Երևան, 1981, աղ.
64-3, 80, 61, 3: Իսրայելյան Հ., Պաշտամունքն ու հավատալիքը ու բրոնզեդարյան
1
112