MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 135
ցույցում չի ամրագրվել, սակայն սիրելի սրբի բարեխոսությանն ար-
ժանանալու համար նրա անվան պաս են պահել, այն էլ տարվա մի
ժամանակահատվածում, երբ ժողովուրդը տոնախմբել է հասարա-
կական բոլոր նորմերը ժամանակավորապես վերադասավորող շրջա-
նը՝ Բարեկենդանը։ Համբարձումից մինչև Հոգեգալուստ տևող իննօրյա
պասը նվիրված է եղել Համբարձման, Երկրորդ Ծաղկազարդի և Հոգե-
գալստյան տոներին, ինչը փաստում են այդ պասի անվանումներն ու
ժամկետը։ Մինչև XV դ. կեսերն այս պասը եղել տոնացուցային, բայց
ամբողջ ընթացքը կամ միայն չորեքշաբթին և ուրբաթը պահելը թողնվել
է անհատի կամքին։ XV դ. մինչև XX դ. սկիզբը տոնացույցում բա-
ցակայել է, սակայն կենցաղում պահպանվել է՝ որպես կամավոր պաս։
Կամավոր պասերը հայոց մեջ
Պասը քրիստոնյայի հոգևոր-բարեպաշտական կյանքի կարևոր
մաս է:
Ազգագրական, մատենագրական, կանոնագիտական բնույթի
սկզբնաղբյուները փաստում են, որ ժողովրդի մեջ, բացի եկեղեցական
տոնացույցով սահմանված պասերից (օրապասեր, շաբաթապասեր և
Քառասնորդաց պաս), V դ. մինչև XX դարասկիզբ կենցաղավարել են
նաև կամավոր պասեր։ Կամավոր են այն պասերը, որոնք մարդիկ
պահել են սեփական կամքով, որևէ նպատակի համար, տարվա ցան-
կացած ժամանակահատվածում։
Վերոհիշյալ աղբյուրների հիման վրա առաջին անգամ ուսումնա-
սիրվել են կամավոր պասերի տևողությունը և նպատակները: Կամա-
վոր կերպով պահել են ինչպես օրապասեր, այնպես էլ եռօրյա, շա-
բաթական, իննօրյա, քառասնօրյա և այլ պասեր: Կամավոր պաս հիմ-
նականում պահել են ամուսնության, զավակ ունենալու, առողջանալու,
դժբախտությունից հեռու լինելու, սրբի բարեխոսությանն արժանա-
նալու, հանգուցյալի հիշատակը հարգելու, ուխտագնացության նախա-
պատրաստվելու, որևէ շնորհքով օժտվելու և այլ նպատակներով: Ուշա-
գրավ են հատկապես Վարդանաց պասը, որը պահել են Բարեկենդանի
շրջանում, Համբարձման կամ Հագեգալստյան պասը, որը մինչև XV դ․
հիշատակվել է տոնացույցում, սակայն ամբողջ ընթացքը պահելը
պարտադիր չի եղել, իսկ դրանից հետո պահպանվել է ժողովրդի մեջ՝
որպես կամավոր պաս։
135