MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 110
հարևան ժողովուրդների՝ հայերի ու վրացիների երկարատև և բարե-
կամական հարաբերությունների մասին են վկայում: XIX դարի սկզբին
Կովկասում վրաց լեզուն իր առաջատար դիրքն էր պահպանում:
Վրաստանում ապրող հայերի համար վրացերենը ինչպես պետական,
այնպես էլ գրական լեզու էր հանդիսանում: Հայերի խոսակցական
լեզուն հայոց լեզուն էր, բայց նրանք գրում էին վրացերենով: Հենց այդ
պատճառով որոշ պահանջներ բավարարելու համար գրվում էին
հոգևոր բովանդակությամբ հայերեն ձեռագրեր՝ վրաց գրադար-
ձությամբ:
XIX դարի հայկական մամուլը լցված է նման բովանդակության
նամակներով: Թերթերի խմբագրերը համարյա ամեն համարում կոչ են
անում հոգևորականներին կրթություն ստանալու անհրաժեշտության
մասին: «Մշակ» թերթի խմբագրությունը 1874 թ. №11 համարում հրա-
տարակել է հոդված, որտեղ նշված է հոգևորականների (հատկապես
գյուղերի քահանաների) կրթության ցածր մակարդակի մասին, որ
աշխարհիկ մարդիկ ավելի կրթված և զարգացած են, քան հոգևորա-
կանները 3 :
Սակայն եթե աչքի անցկացնենք այդ ժամանակաշրջանի մամուլի
նյութերը, կրթության ցածր մակարդակը և հայոց լեզվի չիմացությունը
Վրաստանի հայերի ընդհանուր բնութագրիչն էր: «Մշակ» թերթի 1876 թ.
№42 համարում հրատարակվել է նամակ Գորիում Անդրկովկասի ման-
կավարժական դպրոցի բացման վերաբերյալ: Այդ ուսումնարանի նպա-
տակն էր ուսուցիչներ պատրաստել գյուղական դպրոցների համար:
Ղեկավարությունը որոշել էր ուսումնական ճեմարանի հետ միասին
հիմնադրել երեք սկզբնական տարրական ուսումնարան՝ ռուսական,
հայկական և վրացական, որպեսզի Վրաստանի այդ երեք հիմնական
ազգությաներեխաններն ուսումնառությունն սկսեին մայրենի լեզվով,
այն լեզվով, որով նրանք խոսում էին ընտանիքում: Չնայած, որ Գորիում
մեծ թվով հայեր էին ապրում, պարզվել էր, որ հայ երեխանները
չգիտեին հայերեն և նրանց խոսակցական լեզուն վրացերենն էր: Այդ
պատճառով չհաջողվեց հայկական տարրական դպրոցի հիմնադրումը
և միայն վրացական տարրական դպրոց բացվեց 4 :
Այդ տեղեկությունները XIX դարի 70-ական թթ. մամուլի տվյալ-
ներն են: Մովսես Կորղանովի գործունեության ժամանակաշրջանում
«Մշակ», 1874 թ., № 11, 21 Մարտի, էջ 1:
«Մշակ», 1876 թ., № 42, 4 (16) Նոյեմբեր, էջ 1:
3
4
110