MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 109

4. «Վիճակագիր», այսինքն «ճակատագիր» (310v-320v): Ժողո- վածուի վերջում կցված է վրաց ժամանակագրությունը (322r- 324v): Այն, որ գրիչը լավ տիրապետում է վրաց լեզվին, արդեն ասել ենք: Մովսես Կորղանովի գրած ութ ձեռագրից, ինպես նշել ենք, միայն մեր ժողովածուն է հայերեն, բայց վրացական գրադարձությամբ: Հետա- քրքիր է, թե ինչպիսին է գրչի լեզուն, ինչ ձևեր և ինչ գրավոր տարրեր է օգտագործում Մովսես Կորղանովը հայերեն բառը վրացական տառե- րով արտահայտելիս: ա) Հաճախ են այնպիսի դեպքերը, երբ գրիչը «ո» տառի փոխարեն գրում է «ու» („უ“) տառը. Օրինակ, թագաւորի – თაგავური, քարոզութիւն նորա - ქარუზუთუნ ნურა,որդի էր - ვურდი ერ: բ) Գրիչը «ե» տառն արտահայտելիս երբեմն կիրառում է «ի» («ი») տառը. Օրինակ,Եպիսկոպոսին - იპისკოპოსინ, Ստեփանեսի - სტიფანესი, Աւետարանս - ავიტარანს, որդի էր մեծատան իշխանի - ვურდი ერ მიწატან იშხანი և այլն: գ) Հայկական «և» շաղկապը ամեն տեղ «իվ» («ივ»)ձևով է ներկայացված: դ) «–ութիւն» վերջավորության փոխարեն որոշ դեպքերում հանդիպում է «-უნ»վերջածանցը. Օրինակ, պատմութիւն- პატმუთუნ, վկա- յաբանութիւն - ვკაიაბანუთუნ: ե) ը (ჷ) տառը, որը չկա վրացերենում, բնագրում կիրառվում է «ըստ» նախդիր արտահայտելիս և հիմնականում «ի» տառով, հազվադեպ «ե» տառով է նշված. Օրինակ, ըստ Յոհաննէս- ისტ ოჰანე,ըստ գրողիս սորա - ისტ გროღის სურა, ըստ Մարկոսի - ესტ მარკუსი և այլն: Մեր նպատակը չի եղել բնագրի լեզվական վերլուծությունը, մի քանի օրինակ նշել ենք, քանի որ մեր կարծիքով, շատ հետաքրքիր է: Ցավոք, մենք չենք գտել Մովսես Կորղանովի՝ հայերեն տառերով գրված ձեռագիրը, որպեսզի մեր բնագիրը համեմատեինք լեզվական առումով և որոշեինք, թե ինչ քերականական նորմերի է հետևում կամ խախտում XIX դարի I կեսի հայ գրիչը: Նա շատ լավ տիրապետում է հայերենին և իր ժողովածուն է գրում Թբիլիսիի հայկական բարբառով: Ո՞րն է գրչի նպատակը, և ինչո՞ւ է Մովսես Կորղանովը հայերեն բնագիրը գրել վրացական տառերով: XVIII-XIX դարերում վրաց գրադարձությամբ (տրանսլիտերացիայով) կատարված հայկական ձեռագրերի տարածումը հազվադեպ երևույթ չէր: Այդպիսի ձեռագրերը 109