MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 108
(1633-1658 թթ.), Վախթանգ 5-րդի (Շահնավազի) (1658-1675 թթ.) և
Գիորգի Բատոնիշվիլիի (1676-1688 թթ.) արքունիքում դիվանադպիրներ
էին և նրանց պաշտոնը ժառանգական էր: XVII դարի փաստաթղթերում
հանդիպում է Հաղպատի եպիսկոպոս Բարսեղ Կորղանաշվիլին և նրա
եղբայր Գոգիան՝ Բոլնիսիի տանուտերը 2 :
Դժվար է ասել, ունեցե՞լ է արդյոք Մովսես Կորղանովը որևէ
ազգակցական կապ հռչակավոր դիվանադպիր Կորղանաշվիլիների
հետ, մանավանդ, որ XVIII դարի վրացական վավերագրերը դեռ
ուսումնասիրված չեն և չգիտենք, թե ինչպես է ընթացել նրանց գործու-
նեությունը: Սակայն պետք է ենթադրենք, որ Կորղանաշվիլիներն իրենց
ժառանգական պաշտոնը չէին կորցնի և հետագայում էլ կշարունակեին
զբաղեցնել այդ պաշտոնը:
Դիվանադպիրը, առաջին հերթին, լավ գեղագիր, կրթված և
դպրության մեջ վարպետացած անձ պետք է լիներ, այդ պատճառով
վրաց թագավորների արքունիքում գործող դիվանադպիրները հայտնի
գրագետ ու գրագիրներն էին:
Հենց այդպիսի գրագիր էր XIX դարի I կեսի գործիչ Մովսես
Կորղանովը, որն ինքն իրեն ազնվական է կոչում:
Եթե ուշադրություն դարձնենք Մովսեսի գրած ձեռագրերի
բնույթին, կտեսնենք, որ ձեռագրերի մեծամասնությունը աշխարհիկ է,
միայն երկու ժողովածուներն են (H-58, H-60), որոնք պարունակում են
ինպես աշխարհիկ, այնպես էլ հոգևոր բնույթի երկեր: Մովսես Կոր-
ղանովը վրաց գրիչ է, նրա գրած բոլոր ձեռագրերը վրացերեն են, միակ
բացառությունն է մեր ձեռագիրը՝ H-60-ը, որը վրացերեն տառերով
գրված հայերեն ժողովածու է:
H-60 ձեռագրի հիմնական բովանդակությունն է.
1. Առաքել Բաղիշեցու «Տաղ Յովասափու» (13r-54r):
2. Լուսնոտությունը և երազների մեկնաբանությունը (55r-59v):
3. Հայ և օտար սրբերի ու տոների տարբեր ընթերցումներ Հայս-
մավուրքներից, Ավետարաններից և տարբեր հեղինակների
աշխատություններից: Այդ ընթերցումները գրավում են ժողո-
վածուի մեծ մասը և բաղկացած են 92 աշխատությունից (60r-
309v):
2
პირთა ანოტირებული ლექსიკონი, V, (მასალები).
108