MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 107

ԽԱԹՈՒՆԱ ԳԱՓՐԻՆԴԱՇՎԻԼԻ (ՎՁԱԿ) XIX ԴԱՐԻ I ԿԵՍԻ ՎՐԱՑ-ՀԱՅԿԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԻ ՕՐԻՆԱԿ (H-60) Վրաստանի Ձեռագրերի ազգային կենտրոնում պահպանվել են վրացական գրույթներով մի քանի հայերեն ձեռագրեր, որոնց մեծամաս- նությունը հիմնականում ընդօրինակվել է XVIII-XIX դարերում: Այդ ձեռագրերը կարևոր աղբյուր են վրաց-հայկական հարաբերություն- ների, գրականության և լեզվի ուսումնասիրության տեսանկյունից: Դրանցից առավել հետաքրքիր է մի ձեռագիր, որը պահպանվել է Վրաստանի ձեռագրերի Hժողովածուում, համարը՝ 60 (H-60): Այդ ձե- ռագիրը թվագրված է 1836 թվականով, բաղկացած է 324 էջից, գրված է թղթի վրա, մուգ շագանակագույն թանաքով: Ըստ ձեռագրի հիշատա- կարանի` գրիչը Մովսես Կորղանովն է. «Զայս գիրս երբ գրեցի ես, Մովսես Կորղանով, ով եք կարդաք, յիշեցեք զիս մեղաւորս և դուք յիշյալ լիջիք առաջի Աստուծու և Քրիստոս մարդասիրն փառք յաւիտեանս, Ամէն, 1836 Մարտի ամսին»: (54r) Մինչ Մովսես Կորղանովի գործունեությանն անդրադառնալը պետք է նշել, որ ցավոք, Մովսես Կորղանովի կենսագրությունից քիչ տեղեկություններ են պահպանվել: Վրաստանի ձեռագրերի ազգային կենտրոնում պահպանվել է նրագրած ութ ձեռագիր: Հենց այդ ձեռա- գրերի հիշատակարաններն են չնչին տեղեկություններ հաղորդում Մովսես Կորղանովի մասին: Մասնավորապես, որ նա ծնվել է 1774 թ., ինքն իրեն կոչում է Բախուտայի որդի, ունեցել է երեք որդի, որոնցից միայն երկուսի անուններն են հայտնի՝ Սերգեյ և Միխեիլ, մի դուստրը՝ Նինոն և թոռնուհին՝ Աննուշկան (Աննա): Ո՞վ է Մովսես Կորղանովը, ի՞նչ պաշտոն է զբաղեցնում և որևէ կապ ունի՞ արդյոք հռչակավոր դիվանադպիրներ Կորղանաշվիլիների ազգատոհմի հետ: Գիտական ուսումնասիրություններից հայտնի է, որ Կորղանաշվիլիների ազգատոհմի մեջ այդ պաշտոնը ժառանգական էր 1 : Պատմական փաստաթղթերի համաձայն՝ XVII դարից Կորղա- նաշվիլիները Վրաց թագավորներ Սիմոնի (1619-1631 թթ.), Ռոստոմի ა. ბაქრაძე, ქართველ მდივან-მწიგნობრებთან დაკავშირებული ზოგიერთი საკითხი // ხელნაწერთა ინსტიტუტის მოამბე, II, 1960, გვ 75. 1 107