MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 104
տանը և Հայաստանը, ինչը չափազանց ծանր հետևանքներն է ունեցել
այս երկրների հետագա զարգացման համար:
XVI դարիառաջին կեսին Օսմանյան կայսրությունն աշխարհի
ամենահզոր պետություններից մեկն էր: Այդ ժամանակաշրջանում է
Օսմանյան կայսրությունն սկսում նվաճումները Իրանի, Անդրկովկասի
և արաբական երկրների տարածքների հաշվին: Օսմանյան կայսրու-
թյունը հատկապես շահագրգռված էր գրավելու Անդրկովկասով անց-
նող առևտրային ճանապարհները և վերահսել այնտեղ բնական պա-
շարներն ու հարստությունը:
Օսմանյան կայսրությունը նոր գրավված տարածքները բաժա-
նում էր սանջակների, կազմում էր օրենքսգրքեր (Կանուն-Նամեներ):
Այդ միջոցառումով Սուլթանը ցանկանում էր միացնել գրաված տա-
րածքները և այնտեղ հաստատել օսմանյանսոցիալ-քաղաքական հա-
մակարգը: Հակոբ Կարնեցին իր աշխատության մեջ նկարագրում է
Օսմանյան կայսրության կառավարման համակարգը և ասում է, որ ի
տարբերություն քրիստոնյաների ու հրեանների, որոնք մեծամիտն են և
միշտ հակադրվում են թագավորին, թուրքերը հավատարիմ են և բոլորը
իշխաններն ու բեկլարբեկները կամ գերագահները հնազանդվում են
թագավորին: Այսպիսի համակարգը խիստ քաղաքական կառավարման
արդյունքն էր: Սակայն, թուրք-պարսկական պատերազմների մասին
խոսելիս հեղինակ նշում է, որ պարսիկներն ավելի բարբարոս էին, քան
թուրքերը: Հատկանշական է, որ թե Արևելքում, թե Արևմուտքում մղված
անդադար պատերազմների ընթացքում օսմանյանսուլթանը որոշ դեպ-
քերում հարկադրված էր զիջումների գնալնվաճված երկրներին: Օս-
մանյան կայսրությունը չէր կարողանում իրականացնել իր նախանշած
նպատակը, և հնարավոր է այդ պատճառով էր նվաճված երկրների
«օսմանացման» գործընթացը ընթանում դանդաղ՝դարերի ընթացքում:
Վրաստանի օրինակով կարող ենք տեսնել, թե օսմանյան կառա-
վարությունն ինչպիսի ճկուն և զգույշ քաղաքականություն էր վարում
վրացի ֆեոդալների (ավատատերների) նկատմամբ: Այն մահմեդական
վրացիներին դասակարգային արտոնություններ էր տալիս, սակայն
որոշ դեպքերում հանդուրժում էր նաև մի շարք ֆեոդալների քրիս-
տոնյա լինելը: Այսպիսի քաղաքականությունը պետք է մասնատեր տե-
ղական ֆեոդալական ուժերը, աթաբեկից պետք է հեռացնրր քրիս-
տոնեությունը պահպանած ազնվականներին և նրանց իր կողմն
գրավեր:
104