MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 105

Օսմանյան կայսրության այդ քաղաքականության միակ նպա- տակն էր հակառակորդներին պառակտելը՝ որոշ զիջումների ու ար- տոնությունների միջոցով իր կողմը քաշելով հակառակորդներիմի մասին և հենց նրանց աջակցությամբ հնազանդեցնելով երկիրը: Հատ- կանշական է այն, որ օսմանյանսուլթանը այդ զիջումներն ու արտո- նությունները երկարաժամկետ չէին և հետզհետե վերացնում էր դրանք: Ինչ վերաբերում է հայկական համայնքին, Հակոբ Կարնեցին մի քանի անգամնշում է, որ պետության մեջ խիստ իրավունք է գործում. «Ամենայն շրջակայ բերթորայքս եւ գաւառքս, զորս պատմեցից կարգաւառ հասարակ հուքմի եւ հրամանի ներքեւ ի սորա են, զի ոչ ոք կարէ կիալ ընդդէմ հրամ[ան]աց սորա, ոչ պարոն, եւ ոչ իշխան, այլ հնազանդեալ ամենեքեան... Եւ թէ մեծ պատերազմ կամ թագաւորի հրաման լինի իւր կերւացքովն ամենայն ՃՌ (100.000) Թուրքի ձիա- ւորելան է քաղաքէս»: 13 Մեր բնագրի օրինակից երևում է, որ կո- ղոպտված տաճարի հոգևորականներն ու ժողովուրդը արդարություն գտնելու համար գնացել էին փաշայի մոտ: Աշխարհիկ իշխանությունը ներկայացնող փաշան, օրենքի պաշտպանն է ևօգնում նրանց: Ավելին, նա ոչ մի նվեր չի ստանում այդ գործը իրականացնելու համար և հրապարակային է պատժում մեղավորներին: Եվ հակառակը, մոլլան՝ մուսուլման հոգևորականը ոչ միայն չի օգնել վերջիններիս, այլև հակառակը. դրդել է այս հանցանքի կատարողներին չարիք գործելու: Այս պատմությունը բարու հաղթանակն է չարի հանդեպ, պատ- մություն արդարության ու ամենօրյա փորձություններից խուսափելու, մահմեդական ու քրիստոնյա ազգերի խաղաղ համակեցության վե- րաբերյալ: Հենց այդ պատճառով է, որ նշված պատմությունը շատ ուրախալի ու հատկանշական էր այնքան, որ սրանից առանձին պատ- մություններ էին հյուսում և ավանդում սերնդից սերունդ: Հակոբյան Վ., Մանր..., Հ. 2, էջ 560: 13 105