MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 102
Կիրակի օրը փաշան դիվան էր հրավիրել, բերել էին 12 գողերին:
Նրանց առաջնորդն էր թագավորի սպասավոր մի ազնվական մարդ, ով
տիրում էր երեք գյուղի և նրան Պարմազսզին էին կոչում: Իսկ երկրորդը
մոլլա էր Շապան անունով: Փաշան ասաց, որ նրանք հայտնի մարդիկ
էին և վարվում էին Սուլթանի անունով: Այդ պատճառով պետք է
խոստովանեն, մեղավորներնեն, թե ոչ: Նրանք հրաժարվեցին ընդունել
այդ մեղադրանքը: Դրանից հետո փաշան հրաման տվեց պատժել
նրանց: Այնուհետև միայն մոլլան խոստովանեց իր հանցանքը: Մոլլայի
համախոհները փորձում էին արդարանալ, նրանք ասում էին, որ մոլլան
սովորեցրել է, որ հայկական ոչխարը և եկեղեցու ապրանքը թուրքի
համար հալալ է՝ («Շապան մօլլան մեզ գիր ետուր թէ հայի մալն և
եկեղեցւոյ ապրանքն թուրքին հալալ է. նորա համար զայդ արարինք»): 11
Բարկացած փաշան գողերից մեկի ուղեկցությամբ զորք ուղարկեց Լակզ
գողացած իրերը բերելու համար: Իրերը ստանալուց հետո փաշան
հրավիրեց հոգևորականներին և թուրքերի առջև փոխանցեց նրանցից
գողացված ապրանքը: Փաշան նաև ավելացրեց, որ հայերի խաչն
այնքան ուժեղ է, որ այն երբեք կորած չի լինի, իսկ փաշայի անունը
մեծացավ նրա զորությամբ:
Այս պատմությունից երևում է, որ թուրք Մուրթազա փաշայի
շնորհիվ գողերը ձերբակալվում և արժանի պատիժ են ստանում, իսկ
եկեղեցու գողացված սպասքներն ու անոթները վերադարձվում են:
Փաշան դատապարտեց գողերին և այդ գործի համար և վճար
չվերցրեց: Ինչպես նշում է Հակոբ Կարնեցին, այդ գործավարությունը
ընթանում էր 3-4 օրվա ընթացքում: Ուրախացած հայերն ասում էին, որ
այդ գործն իրականացնող փաշան իսկական քրիստոնյա էր:
Կրոնավորի համեստությամբ Հակոբ Կարնեցին հիշատակարանի
վերջին գրում է, որ նա գրել է այդ պատմությունը հաջորդ սերունդների
և այդ վանքի ծառայողների համար, որպեսզի գիտենան և զգույշ լինեն:
Հիշատակարանի վերջում հեղենակը մատնանշում է այդ փաստի ժա-
մանակը. «Այս եղև ի թուականութեանն մերում ՌՃԲ. ի ժամանակս
հայրապետութեան Սուրբ Էջմիածնայ Տեառն Փիլիպպոսի երիցս
երանեալ կաթողիկոսին և առաջնորդութեան Կարնոյ քաղաքիս Սար-
գիս վարդապետին, որ բազում շինուածով զարդարեաց զվանքս մեր.
զարդարեսցէ Տէր Աստուած զհոգի նորա երկնային լուսովն, ամէն:» 12
11
12
Կոստանեանց Կ., Տեղագիր... էջ 58:
Կոստանեանց Կ., Տեղագիր... էջ 60-61:
102