MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 101

1648-1687 թթ.: Ինչ վերաբերում է պասին, դա փոքր պասն է եղել, որը «Սուրբ Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի» տոնից առաջ էր կատարվում: Այլ կերպ այն «ամառային պահք» էին կոչում: Այնուհետև Հակոբ Կարնեցին պատմում է, որ գողերը լուսամուտից մտել են եկեղեցի, չարդախի կողմից: Այն ժամանակ եկեղեցում հինգ պահակ կար, որոնք քնած էին և չկարողացան տեսնել գողերի մտնելը: Գողերը վերցրել են եկեղեցու սպասքը՝ «անօթս, խաչ, սկիհ, արծաթե բուրվառ, ավետարան, շուրջառ»: 9 Մինչ նրանք սպասքները էին հավաքում, պահակները արթնացել են, դուրս փախել և թաղամասում սկսել գոռալը: Վախեցած գողերը փախել են: Վաղ առավոտյան գուժկանները եկել են Հակոբ Կարնեցու հոր՝ ավագերեց տեր Գևորգի մոտ և պատմել գիշերը տեղի ունեցած կողո- պուտի մասին: Տեր Գևորգը տաճարի մոտ է հավաքել հոգևորական- ներին և ամբողջ ժողովրդին: Նրանք աղոթելուց հետո դիմել են Արզ- րումի փաշա Մուրթազային, որը, ինչպես հեղինակն է բնութագրում, «էր տեսլեամբն գեղեցիկ և հասակաւն միջակ»: Երբ փաշան իմացել է, որ գողերը տաճիկներ (թուրքեր) էին, շատ է բարկացել և հրամայել է դահճապետին ու այլ զորավարներին գողերին որոնել, իսկ եթե զորա- վարները չկարողանային նրանց գտնել, գողերի փոխարեն զորա- վարները կդատապարտվեին: Փաշան այդպիսի հրաման տվեց քա- ղաքին: Երրորդ օրը փաշային ուրախալի լուրհասավ այն, որ 12 գողերին բռնել են Կեղի գավառում, Լակզի գյուղում, որին Ղզլճան էին կոչում: Ուրախացած հայերը Աստծուն շնորհակալություն էին հայտնում օգ- նության և աջակցության համար: Հակոբն իր «Շինուած Կարնոյ քա- ղաքին» աշխատության մեջ նկարագրում է նշված ձորը և ասում է, որ «գաւառք գովելիքի ձորն Լակզի կոչեցեալ, ունի բազում գուղս, ծաղ- կաւէտ եւ խոտալիր... եւ ունի գիւղաքաղաք զԿեղի փոքր դղեակ մի, եւ էայժմ պարոնանիստ եւ կարի ախորժահայք վարդապետաց սրբոց երաժշտականաց եւ բնակարան, դամբարան. Եւ կայվանք Բ (2), այժմ միաբանակեցաց տէղիք, մինն անուն սուրբ Կարապետին եւ միուսն` սրբոյ կուսին Մարիամ ու Աստուածածնին. Եւանտիէ գաւառ մի գե- ղեցկաշէն յոյժ, պարոնանիստ, խոտալիր եւ ջրաւէտ, անասնօք եւ ոչ- խարօք լի եւ գեղերօք Հայոց, որ այժմ Ղըզըլջան կոչեն:» 10 9 Նույն տեղում, էջ 54: Հակոբյան Վ., Մանր..., Հ. 2, էջ 550: 10 101