MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 100
Կարինի եկեղեցիներից մեկի կողոպտման մասին պատմությունը
պահպանված է Մատենադարանի ձեռագրերում՝ համար NN 2995 5 և
6483 6 . Ուշագրավ է այն, որ նշված պատմությունը կցված է Հակոբ
Կարնեցու աշխատությանը՝ «Շինուած Կարնոյ Քաղաքին»: Այդ աշ-
խատություն մեզ հասել է 4 ձեռագրով (NN 4542, 8184, 2995, 6483,
ձեռագրերը ընդօրինակված են XVIII-XIX դարերում): Բայց դրանցից
միայն երկու ձեռագրում է պահպանված Կարինի եկեղեցու կողոպտ-
ման պատմությունը (N 2995՝ 1752 թ., իսկ N 6483՝ 1757 թ.): Ինչպես
տեսնում ենք, Հակոբի աշխատություն գրելուց հետո չորս ձեռագիրն էլ
կարճ ժամանակաշրջանում է արտագրված, և այս փաստը վկայում է
աշխատության հանրաճանաչության մասին:
Եկեղեցու կողոպտման պատմությունն առաջին անգամ հրատա-
րակել է Կոնստանյանցը 1903 թ. Վաղարշապատում: 7 Ձեռագրերում
պահպանված պատմությունը մի փոքր տարբերվում է հրատարակված
բնագրից, այդ պատճառով, հնարավոր է, որ Կոնստանյանցի բնագիրը
հրատարակելիս պետք է օգտագործեր ուրիշ ցուցակով (ձեռագրով),
թեև ներածության մեջ այդ մասին նա ոչ մի բացատրություն չի տալիս:
Ինչ վերաբերում է Կարինի պատմությանը, այն գրված է միջին
հայերենով, սակայն հանդիպում ենք աշխարհաբարի նշաններ: Եթե
ավելի ճշգրիտլինենք, աշխատությունը գրված է կարինյան բարբառով,
լեզուն հագեցած է թուրքական բառապաշարով:
Սուրբ Աստվածածին եկեղեցու կողոպտման մասին պահպան-
ված պատմությունը հետաքրքիր օրինակ է հանդիսանում XVII դարի
հայկական եկեղեցու ու Օսմանյան Թուրքիայի հարաբերությունների
վերաբերյալ:
Աշխատության սկզբում հեղինակը ճշգրտում է այն ժամանա-
կաշրջանը, երբ այդ փաստը տեղի է ունեցել՝ «Յաւուրս իշխանութեանն
Տաճկաց ի մեծ ինքնակալ կայսերին Ստամպօլայ Սուլթանն Մահմէտին,
որ տիրեալ է մինչև ի Կարս և զԿաղզվան, յունիս ամսոյ Ի. սուրբ Լու-
սաւորչի պահոցն, հինգշաբթի երեկոյն ի մէջ գիշերին կատարեցաւ այս
պատահմունք...» 8 : Պատմության մեջ հիշատակված սուլթանը Մեhմեդ
IV-ը (1642-1693 թթ.) է, ով գահակալել է Օսմանյան կայսրությունում
Ցուցակ ձեռնագրաց Մաշտոցի անվան մատենադարանի, Հ. 1, էջ 450:
Նոյն տեղում, Հ. 2, էջ 164:
7 Կոստանեանց Կ., Տեղագիր Վերին Հայոց, Վաղարշապատ, 1903, էջ 53-60:
8 Կ. Կոստանեանց, Տեղագիր... էջ 54:
5
6
100