MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 99
ԻՐՄԱ ԽՈՍԻՏԱՇՎԻԼԻ
(ՎՁԱԿ)
ՎԱՍՆ ԿԱՐՆՈՅ ՔԱՂԱՔԻ
ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԿՈՂՈՊՏՈՒՄՆ
ԸՍՏ ՀԱԿՈԲ ԿԱՐՆԵՑՈՒ (17-ՐԴԴ.)
Հակոբ Կարնեցին XVII դարի ժամանակագիր է: Նրա գրչին են
պատկանում մի քանի երկեր՝ ժամանակագրությունը 1 , նրա հոր՝ Գևոր-
գի կենսագրությունը 2 , «Շինուած Կարնոյ քաղաքին» աշխատությունը 3 և
1653 թ. Կարինի վանքերից մեկի կողոպտման պատմությունը: 4 Հակոբ
Կարնեցու կենսագրությունիցշատքիչտվյալներենմեզհասել: Այդ տվյալ-
ների համաձայն` նա ծնվել է «գեղեցկաշէն Թէոդոսուպօլիս»-ում, հե-
տագայի Կարին քաղաքում նա քահանա է եղել Սուրբ Աստուածածին
եկեղեցում: Իր տեղեկության համաձայն` ծնվել է 1618 թ.: Թե երբ և որ-
տեղ է մահացել Հակոբ Կարնեցին, ցավոք, մեզ հայտնի չէ: Ինչպես
գիտենք, իր «ժամանակագրության» մեջ հիշված իրադարձություններից
վերջինը («վերջին եզրը») տեղի է ունեցել 1672 թ., հենց այդ պատճառով
ենթադրում ենք, որ Կարնեցին 1672 թ. Դեռ կենդանի է եղել, և նրա մահը
կարող է եղած լինել միայն այդ թվականից հետո:
Հակոբ Կարնեցու հայրը Կարինի ավագ է եղել, այդ մասին քիչ
ներքևում կխոսենք: Հակոբը գրում է, որ նա ստացել է ժամանակի լա-
վագույն աստվածաբանական կրթությունը և քաջածանոթ է եղել հայ-
կական մատենագրությանը: 1641 թ. Էջմիածնում Փիլիպոս Ա Աղբակեցի
(1633-1655)կաթողիկոսի հրամանով Հակոբը ձեռնադրվել է քահանա,
վերադառնալով Կարին՝ «եղեն ժամասացք ի դէմ հօրն իւրեանց
Գեորգա»:
1 Հակոբյան Վ., Մանր ժամանակագրություններ XIII-XVIII դդ., Հ. 1, 1951, էջ 239-
244:
2 Նույն տեղում, Հ. 1, էջ 246-149:
3 Հակոբյան Վ., Մանր ժամանակագրություններ XIII-XVIII դդ., Հ. 2, 1956, էջ 541-
582:
4 ԿոստանեանցԿ., Տեղագիր Վերին Հայոց, Վաղարշապատ, 1903, էջ 53-60:
99