MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 21

ավելի քան 2 հազար տարի չգիտեին թե ինչ բան է զինվորական ծառայությունը ։ Կշռադատելով այդ առաջարկը և գալով այն եզրահանգմանը , որ այլ ելք չկա , Մուհամմադ Ալին 1822 թ ․ փետրվարի 27-ի հրամանով զորակոչի պարտավորություն մտցրեց , իր զորքերը համալրելով եգիպտական ֆելլահների հաշվին , որոնց բանակ էին զորակոչում ուժով 22 ։
Եգիպտացիները զորակոչը բանակ ընդունեցին թշնամաբար ։ Որոշ պատմաբաններ զորակոչի հետ էին կապում մի շարք գյուղացիական ընդվզումներ ։ Ապագա զորակոչիկների ծառայությունից խուսափելը և հարազատ վայրերից փախուստը զանգվածային բնույթ էր կրում 23 ։
Ֆրանսիական ռազմական խորհրդականներն առաջարկեցին Եգիպտոսում կիրառել բանակի հավաքագրման նույն ձևերը , որոնք գործում էին նապոլեոնական Ֆրանսիայում ։ Հավաքագրողները դրամական պարգև էին ստանում նույնիսկ ուժով բանակ զորակոչված ամեն մեկի համար ։ Զինվորական ծառայությոնից խուսափելու համար խստագույն պատիժների էին ենթարկվում ոչ միայն իրենք ՝ ծառայողները , այլ նաև վերջինների ընտանիքի անդամները : Զինվորական ծառայությունից խուսափելու նպատակով , զորակոչի ենթակա անձինք իրենց դիտմամբ խեղում էին ( ամենից հաճախ կոտրում էին իրենց դիմացի ատամները , որպեսզի հնարավոր չլիներ կծել վառոդի պարկուճները , կտրում էին ցուցամատի վերին մատոսկրը , որպեսզի հնարավոր չլիներ կրակել , կտրում էին ոտքի բութ մատը , որպեսզի հնարավոր չլիներ վազել )։ Այդ գործողությունները համատարած բնույթ ստանալուն պես սկսեցին հետապնդվել և պատժվել օրենքով ։ Գյուղերում զորակոչի համար պատասխանատու էին գյուղական շեյխերը ՝ օմդաները ։ Հավաքագրումը ձախողելու կամ անբավարար քանակով զորակոչիկներ հավաքելու դեպքում օմդաները պատժվում էին ։ Բանակում նորակոչիկների ոչ բավարար քանակի դեպքում պետք է գնային օմդաների որդիները , եղբայրները կամ ազգականները . եթե այդպիսիները չէին լինում , ապա ինքը պետք է ծառայեր 24 ։
Մուհամմադ Ալիի օրոք բանակում ծառայելու ժամկետը շարքայինների և սպաների համար կարգավորված չէր ։ Մուհամմադ Ալին
22
: 39 , նշվ . աշխ ., էջ علي محمد شلبي
23
Marsot A . L . al-S ., նշվ . աշխ ., էջ 132 :
24
Marsot A . L . al-S ., նշվ . աշխ ., էջ 128-130 : 21