MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 20

կանիշներ։ Այդ գաղափարը հիմնականներից մեկն էր, որը նրան դրդեց նախաձեռնել Սուդանի գրավումը 1820-1822 թթ.։ Այդ նվաճումից հետո մոտ 30 հազար սուդանցի տեղափոխվեցին Ասուան և այնտեղ անցան զինվորական ուսուցում օտարազգի հրահանգիչների ղեկավարու- թյամբ 19 ։ Ասուանում սուդանցիներից կազմվեցին 3 հետևակային բրիգադ- ներ և ուղարկվեցին Մորեա մասնակցելու ռազմական գործողություն- ներին։ Մուհամմադ Ալին այդ ռազմարշավի ընթացքում եգիպտական բանակի գլուխ նշանակեց իր որդի Իբրահիմ փաշային, իսկ նրա օգ- նականը դարձավ գնդապետ Սևը 20 ։ Մուհամմադ Ալիի հույսերը, սուդանցիների հետ կապված, չար- դարացան։ Խիզախ, ճշտակատար և ընկալունակ լինելով հանդերձ՝ նրանք չկարողացան հարմարվել ծառայությանը Նեղոսի դելտայի, առավել ևս Արաբիայի և հատկապես՝ Հունաստանի կլիմայական պայ- մաններին, որտեղ նրանց ուղարկեցին 1824-1828 թթ․ռազմարշավի ժամանակ։ Սուդանցիների վախճանը ցրտահարությունից և տիֆի համաճարակից կործանարար ազդեցություն ունեցավ եգիպտական բանակի մարտունակության վրա, և սուդանցիների զանգվածային հա- վաքագրումը զինվորական ծառայության համար դադարեցվեց 21 ։ Ստամբուլը Մուհամմադ Ալիի ռազմական ուժի հզորացումից վախենալով, դադարեցրեց զինվորական համալրումներ ուղարկել Արաբիա, իսկ այնուհետև՝ Հունաստանում պատերազմող եգիպտական բանակ: Սուդանը ևս չտվեց անհրաժեշտ քանակությամբ ուժեղ զինվոր- ներ, ինչի արդյունքում եգիպտական կառավարչի առաջնահերթ խնդի- րը դարձավ բանակի նոր հայեցակարգի մշակումը, որը պետք է կազմվեր եգիպտացիներից։ Եվրոպացի ռազմական մասնագետները, ովքեր հաջողությամբ իրականացրեցին մամլուքներից եգիպտական բանակի սպայական կորիզի նախապատրաստումը, ստեղծեցին սու- դանցիներից կազմված զորամասեր, Մուհամմադ Ալիին առաջարկեցին եգիպտացի գյուղացիներից կազմված եգիպտական բանակի համա- լրման նոր մոտեցում, ովքեր պետք է ծառայության անցնեին զինվորա- կան զորակոչի միջոցով։ Աշխարհի շատ երկրներում սովորական այդ գաղափարը անսպասելի էր Եգիպտոսի համար, որտեղ ֆելլահները Marsot A. L. al-S., նշվ. աշխ., էջ 126-127: Նշվ. աշխ., էջ 127-128: 21 ‫شلبي‬ ‫محمد‬ ‫علي‬, նշվ. աշխ., էջ 18: 20 19 20