MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 19

Չորս տարի անց, որի ընթացքում եգիպտական բանակը շարունակում էր հյուծվել արաբիական պատերազմում, Մուհամմադ Ալին որոշեց ձեռնարկել ևս մեկ փորձ ։ 1819 թ ․ կողմնակի աչքերից հեռու, Վերին Եգիպտոսում նա սկսեց եգիպտական նոր կանոնավոր բանակի ստեղծման նախագծի իրականացումը 15 ։
Մոտավորապես նույն ժամանակ Սուդանին սահմանամերձ Ֆաշոդում և Ասուանում կազմակերպվեցին ռազմական մարզման ճամբարներ ։ Ֆաշոդում գտնվող ճամբարի ցանկալի արդյունքներ չտալու պատճառով նախագծի ծանրության կենտրոնը տեղափոխվեց Ասուան, որտեղ ուսուցումը իրանակացնում էին օտարազգի ռազմական մասնագետները 16 ։ Նրանց ղեկավարում էր ֆրանսիացի վտարանդի, գնդապետ Սևը( 1788-1860 թթ ․), իսկ իսլամ ընդունելուց հետո ՝ Սուլեյման փաշա ալ-Ֆարանսաուին, ով իրավամբ համարվում է եգիպտական նոր բանակի ստեղծողը ։ Նոր զորքերի պատրաստման որակը ստուգելու համար Մուհամմադ Ալին նշանակեց իր ավագ որդի Իբրահիմ փաշային ։ Նոր բանակի ստեղծման ֆինանսավորումը կատարվում էր 1809- 1815 թթ ․ իրականացված գյուղատնտեսական բարեփոխումների արդյունքում ստացված միջոցների հաշվին 17 ։
Հատկանշական էր, որ թեկնածուներ ընտրելու հարցում, ովքեր պետք է սովորեին Ասուանի ուսուցման կենտրոնում, Մուհամմադ Ալին իր ընտրությունը կանգնեցրեց մամլուքների վրա, որոնց նա զրկել էր Եգիպտոսում ռազմական և տնտեսական իշխանությունից, սակայն պահպանել էր նրանց որպես պոտենցիալ ռազմական ուժ ։ Ըստ նրա նախագծի ՝ մամլուքները պետք է կազմեին նոր զորքի կորիզը, ովքեր պետք է ուսանեին նոր ծրագրով և դառնային նոր բանակի սպաները ։ 1820 թ ․ գնդապետ Սևի հրամանատարությամբ Ասուան ուղարկվեցին 400( այլ տվյալներով 500) երիտասարդ մամլուքներ ։ Ավելի ուշ այդ թիվը հասավ մինչև 1000 մարդ ։ Նրանք անցան երեքամյա նախապատրաստումը և կազմեցին եգիպտական բարեփոխված բանակի սպայական կորպուսի կորիզը 18 ։
Մուհամմադ Ալին դիտարկում էր նոր բանակը սուդանցիներով համալրելու հնարավորությունը, ովքեր ունեին զինվորական լավ հատ-
15
محمد فؤاد شكري ، عبد المقصور العناني ، سيد محمد خليل ،( السياسة الداخلية(، القاهرة ، ١٩٤٨ ص. ١٤٨-١٤٩. بناء دولة مصر محمد علي
16
: 20, նշվ. աշխ., էջ علي محمد شلبي
17
: 10-15, նշվ. աշխ., էջ الأمير عمر طوسون
18
: 3, նշվ. աշխ., էջ الأمير عمر طوسون 19