MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 18

Եգիպտական ռազմական հեղինակավոր պատմաբան Օ․ Թու- սունի կարծիքով, Մուհամմադ Ալին ունենալով պատերազմի փորձ ֆրանսիացիների, անգլիացիների և նրանց օգնությամբ բարեփոխված ալ-Էլֆի բեյի զորամասերի դեմ, աստիճանաբար սկսեց գիտակցել եվրոպական ռազմական կազմակերպության առավելությունը՝ ավան- դականի հետ համեմատած: Նրա համար ակնհայտ էր նաև կանո- նավոր, ժամանակակից բանակի առավելությունները՝ համեմատած վարձու բանակի հետ։ Այդ առավելությունները վերաբերում էին ոչ միայն մարտունակությանը, այլ նաև բանակի քաղաքական հուսալիու- թյանը։ Այդ պատճառով, նույնիսկ ամրապնդելով իր իշխանությունը, ետ մղելով մամլուքյան և անգլիական ներխուժումները (1807 թ․) և ոչնչացնելով մամլուքների վերնախավը (1811 թ․), Մուհամմադ Ալին չէր դադարում մտածել ոչնչացնելու այն վտանգը, որը թաքնված էր իր սեփական զորքերում 12 ։ Այդ հնարավորությունը նրան տվեց Արաբիայի վահաբիների դեմ պատերազմը (1811-1819 թթ․), որը դարձավ առաջին ռազմարշավը իշ- խանության գլուխ հաստատվելուց և ներքին ընդդիմությանը ճնշելուց հետո։ Հատկանշական է, որ Արաբիայում եգիպտական բանակը առան- ձին ջոկատների դժվար կառավարվող միավորում էր, որի կորիզը կազ- մում էր ալբանական զորաբանակը 13 ։ Պաշտոնապես պատերազմը սկսվեց օսմանյան սուլթանի հանձ- նարարությամբ։ Սակայն սկսելով այն՝ Մուհամմադ Ալին հետապնդում էր սեփական նպատակները, որոնցից մեկը հանդիսանում էր Եգիպ- տոսից զինվորների զգալի քանակի հեռացումը, ովքեր նրա իշխանու- թյան գալուց հետո դարձել էին վտանգավոր քաղաքական ուժ։ Հնա- րավոր է՝ դրանով է բացատրվում այդ ռազմարշավի արյունահեղու- թյունը և երկարատևությունը, որի ընթացքում ոչնչացվում էին ոչ միայն արաբիացիները, այլ նաև նախկին եգիպտական ոչ կանոնավոր բա- նակի զինվորները 14 ։ Մենք արդեն խոսել ենք այն մասին, որ Մուհամմադ Ալին նոր տիպի զորամիավորում (ան-նիզամ ալ-ջադիդ) ստեղծելու իր առաջին փորձը ձեռնարկեց 1815 թ․, օգտագործելով արաբիական պատերազմը, որպես շեղող միջոց, սակայն այդ փորձը ավարտվեց անհաջողությամբ։ .٤-٣ .‫ص‬ ،١٩٩٠ ‫السبري‬ ‫المصري‬ ‫الجيش‬ ،‫علي‬ ‫محمد‬ ‫عهد‬ ‫في‬ ‫مصر‬ ‫تاريخ‬ ‫من‬ ‫صفحة‬ ،‫طوسون‬ ‫عمر‬ ‫األمير‬ ‫القاهرة‬ ، ‫البحري‬ ‫و‬ 13 Marsot A. L. al-S., նշվ. աշխ., էջ 126: 14 Луцкий В., Новая история арабских стран, Москва, 1965, с. 74-79. 18 12