MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 17

կարգապահ զորաբանակ ՝ « ան-նիզամ ալ-ջադիդ » 9 ։ Այդ նպատակով նա իր ավագ որդի Իբրահիմ փաշային հրամայեց սկսել առաջին ջոկատի նոր զինվորների ուսուցումը կահիրյան Բուլակ արվարձանում ։ Ի պատասխան դրա ալբանական ջոկատների հրամանատարները, միավորվելով ալ-Ազհարի շեյխերի հետ, պահանջեցին դադարեցնել նոր զինվորների պատրաստումը ։ Մուհամմադ Ալին ստիպված էր հնազանդվել և փոխել իր հրամանը ։ Հատկանշական է, որ հոգևորականները բնութագրեցին նոր ստեղծվող զորամասերը ՝ « ան-նիզամ ալ-ջադիդ », որպես « անթույլատրելի նորամուծություն »(« բիդայա »), որը տանում է դեպի « մոլորության », ինչն իր հերթին հավասար էր մահացու մեղքի և փակում էր դրախտի ճանապարհը ։ Այդպիսի լուրջ դիմադրությունը Մուհամմադ Ալիին թույլ չտվեց վճռական գործողություններ ձեռնարկել, և բանակի բարեփոխումը ստիպված հետաձգվեց 10 ։
Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ 1815 թ ․ Մուհամմադ Ալիի մոտ ձևավորվել էր հստակ մտադրություն բանակի բարեփոխման համար, և նա ուներ այդ բարեփոխումների հայեցակարգը ։ Որպես խելացի քաղաքական գործիչ ՝ Մուհամմադ Ալին հաշվի առավ թուրքական բարեփոխիչների ՝ Սելիմ 3-ի և Մուստաֆա փաշա Բայրաքթարի տխուր փորձը, ովքեր սպանվեցին 1808 թ ․ գազազած ենիչերների ձեռքով ։ Նա հասկանում էր, որ ուժեղ, կանոնավոր բանակի ստեղծման համար անհրաժեշտ է նախ վերջ դնել ներքին հետադիմությանը ՝ այս դեպքում մամլուքներին ։ Ահա թե ինչու Մուհամմադ Ալին նախահարձակ եղավ մամլուքների հարցում, և 1811 թ. չսպասելով, որ նրանք իրեն վերացնեն, Կահիրեի միջնաբերդում ինքը կոտորեց նրանց խուսափելով Սելիմ 3-ի ճակատագրից և իր դարաշրջանի ամենաառաջադեմ նմուշներով կառուցեց Եգիպտոսի նոր բանակը 11 ։ Ավելացնենք, որ ստեղծելով նոր բանակ, Մուհամմադ Ալին ոչ միայն պետք է հաղթահարեր երկրի ներսի դիմադրությունը, այլև պետք է վերջ դներ կախվածությանը Օսմանյան կայսրությունից ։ Այդ պատճառով, ի տարբերություն Սելիմ 3-րդի, ստեղծելով նոր բանակ, Մուհամմադ Ալին հայտնվեց կրկնակի վտանգի առաջ ՝ ձեռք բերելով ինչպես արտաքին, այնպես էլ ներքին թշնամիներ ։ Ստեղծելով նոր բանակ ՝ նա հնարավորություն ստացավ միաժամանակ պահպանել և ՛ իշխանությունը, և ՛ հասնել անկախության ։
9
Marsot A. L. al-S., նշվ. աշխ., էջ 126:
10
علي محمد شلبي ، المصريون و الجندية قي القرن التاسع عشر ، القاهرة ، ١٩٨٨ ص. ٢٠.
11
Հովհաննիսյան Ն., Արաբական երկրների պատմություն, հատոր 2, Օսմանյան տիրապետության շրջան( 1516-1918 թթ.), Երևան, 2004, էջ 179:
17