MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 21

ավելի քան 2 հազար տարի չգիտեին թե ինչ բան է զինվորական ծառայությունը ։ Կշռադատելով այդ առաջարկը և գալով այն եզրահանգմանը, որ այլ ելք չկա, Մուհամմադ Ալին 1822 թ ․ փետրվարի 27-ի հրամանով զորակոչի պարտավորություն մտցրեց, իր զորքերը համալրելով եգիպտական ֆելլահների հաշվին, որոնց բանակ էին զորակոչում ուժով 22 ։
Եգիպտացիները զորակոչը բանակ ընդունեցին թշնամաբար ։ Որոշ պատմաբաններ զորակոչի հետ էին կապում մի շարք գյուղացիական ընդվզումներ ։ Ապագա զորակոչիկների ծառայությունից խուսափելը և հարազատ վայրերից փախուստը զանգվածային բնույթ էր կրում 23 ։
Ֆրանսիական ռազմական խորհրդականներն առաջարկեցին Եգիպտոսում կիրառել բանակի հավաքագրման նույն ձևերը, որոնք գործում էին նապոլեոնական Ֆրանսիայում ։ Հավաքագրողները դրամական պարգև էին ստանում նույնիսկ ուժով բանակ զորակոչված ամեն մեկի համար ։ Զինվորական ծառայությոնից խուսափելու համար խստագույն պատիժների էին ենթարկվում ոչ միայն իրենք ՝ ծառայողները, այլ նաև վերջինների ընտանիքի անդամները: Զինվորական ծառայությունից խուսափելու նպատակով, զորակոչի ենթակա անձինք իրենց դիտմամբ խեղում էին( ամենից հաճախ կոտրում էին իրենց դիմացի ատամները, որպեսզի հնարավոր չլիներ կծել վառոդի պարկուճները, կտրում էին ցուցամատի վերին մատոսկրը, որպեսզի հնարավոր չլիներ կրակել, կտրում էին ոտքի բութ մատը, որպեսզի հնարավոր չլիներ վազել)։ Այդ գործողությունները համատարած բնույթ ստանալուն պես սկսեցին հետապնդվել և պատժվել օրենքով ։ Գյուղերում զորակոչի համար պատասխանատու էին գյուղական շեյխերը ՝ օմդաները ։ Հավաքագրումը ձախողելու կամ անբավարար քանակով զորակոչիկներ հավաքելու դեպքում օմդաները պատժվում էին ։ Բանակում նորակոչիկների ոչ բավարար քանակի դեպքում պետք է գնային օմդաների որդիները, եղբայրները կամ ազգականները. եթե այդպիսիները չէին լինում, ապա ինքը պետք է ծառայեր 24 ։
Մուհամմադ Ալիի օրոք բանակում ծառայելու ժամկետը շարքայինների և սպաների համար կարգավորված չէր ։ Մուհամմադ Ալին
22
: 39, նշվ. աշխ., էջ علي محمد شلبي
23
Marsot A. L. al-S., նշվ. աշխ., էջ 132:
24
Marsot A. L. al-S., նշվ. աշխ., էջ 128-130: 21