MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 22

բազմիցս մտցնում էր ծառայության ժամկետի սահմանափակում (սովո- րաբար նշվում էր 15 տարի ժամկետը), սակայն պատերազմների մշտա- կան առկայության պարագայում այս ժամկետը չէր պահպանվում 25 ։ 1824 թ․ եգիպտական նոր զորքերի թիվը հաշվվում էր 24 հազար 26 մարդ ։ Հետագայում այն շարունակում էր աճել, հասնելով 100 հազար մարդու և ավելի, ընդ որում եգիպտական բանակի թվաքանակի վերա- բերյալ տարբեր հեղինակներ տարբեր, նույնիսկ կրկնակի անգամ մեծ թվեր են ներկայացնում 27 , իսկ բանակի ծախսերը հաշվվում էին ընդհա- նուր բյուջեի ծախսերի մոտ կեսը 28 ։ Մուհամմադ Ալին մեծ ուշադրություն էր դարձնում նաև ռազ- մական նավատորմի կազմակերպմանը: Եթե սկզբում նավերը բացա- ռապես արտադրվում էին Եվրոպայում, ապա հետագայում սկսեցին կառուցվել Ալեքսանդրիայի ծովային զինանոցում 29 : Եգիպտացիները չունեին համապատասխան փորձ արդիական ռազմանավեր կառու- ցելու բնագավառում, ուստի սկզբնական շրջանում Ալեքսանդրիայի նավաշինական գործարանում հիմնականում աշխատում էին եվրոպա- կան երկրներից բերված մասնագետները և բանվորները: Սակայն շատ չանցած, եգիպտացիներն այնպես հմտացան այդ գործում, որ նրանք ազատորեն փոխարինեցին եվրոպացիներին, որից աշխատանքները բնավ չտուժեցին 30 : 1820-ական թթ․ վերջից տեղի է ունենում բանակի զանգվածային եգիպտականացում։ Մի քանի հարյուրամյակից հետո առաջին անգամ այն ձեռք է բերում ազգային բնույթ։ Եգիպտացիներին բարձրագույն սպայական պաշտոններին առաջադրելու և համապատասխան կոչում- ներ շնորհելու հարցում ակտիվ կողմնակից էր Մուհամմադ Ալիի ավագ որդի Իբրահիմ փաշան։ Իր հորը ուղղված նամակում նա գրում էր, որ զարմացած է, թե ինչու է Մուհամմադ Ալին դեմ եգիպտացիներին կա- պիտանից (յուզբաշի) բարձր սպայական կոչումներ շնորհելուն, քանի որ ինչքան բարձր լինի նրանց կոչումը, այնքան ավելի շատ նրանք կսիրեն իրենց կառավարչին։ Իբրահիմ փաշան գրում է․ «20 տարվա ‫شلبي‬ ‫محمد‬ ‫علي‬, նշվ. աշխ., էջ 145-147: ‫شكري‬ ‫فؤاد‬ ‫محمد‬, նշվ. աշխ., էջ 153: 27 Հովհա ննիսյան Ն., նշվ. աշխ., էջ 182: 28 ‫شلبي‬ ‫محمد‬ ‫علي‬, նշվ. աշխ., էջ 43: 29 Կարապետյան Ռ., Արաբական երկրների նոր և նորագույն պատմություն, Երևան, 2003, էջ 26: 30 Հովհաննիսյան Ն., նշվ. աշխ., էջ 181: 22 25 26