MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 23

զինվորական ծառայության ընթացքում ես հասկացա, որ, եթե 1000 թուրքից հավատարիմ են 300-ը, ապա 1000 արաբ-եգիպտացիներից հավատարիմ են 700-ը»։ Իբրահիմ փաշայի ջանքերով եգիպտական բանակում դրվեց եգիպտացիներից կազմված սպայական կորպուսի հիմքը, որից ժամանակի ընթացքում դուրս եկան եգիպտական ազգա- յին-հայրենասիրական շարժման (1873-1882 թթ․) ականավոր առաջ- նորդներ, ովքեր համախմբվեցին գնդապետ Օրաբի փաշայի շուրջը, իսկ ավելի հեռու ապագայում՝ հանրապետական Եգիպտոսի բոլոր նա- խագահները։ Բանակի վերակառուցման հետ զուգընթաց Մուհամմադ Ալին իրականացրեց նրա ամբողջական վերազինումը այդ ժամանակվա համար արդիական զենքով։ Դրա մի մասը գնվում էր արտասահմանից, բայց զգալի մասը սկսեց արտադրվել բուն Եգիպտոսում։ Այդ նպա- տակով, ռազմական բարեփոխման հետ միաժամանակ առաջին քայ- լերը ձեռնարկվեցին երկրի ինդուստրացման համար. արտասահմանից ներմուծվող զինվորական հանդերձանքը փոխարինվեց եգիպտական արտադրության ապրանքներով։ 1816 թ․ սկսած գանձարանի գումար- ներով կառուցվեցին պետական գործարաններ, որոնց մի մասը տե- ղակայված էր անմիջապես Մուհամմադ Ալիի նստավայրի՝ Կահիրեի Միջնաբերդի սահմաններում։ Զարգացավ նաև կաշվի և տեքստիլ ար- դյունաբերությունը, որը բանակը ապահովում էր զինվորական կոշիկ- ներով և հանդերձանքով 31 ։ Այսպիսով, կարող ենք եզրակացնել, որ Մուհամմադ Ալիի որո- շումը՝ կազմակերպել ռազմական արտադրանքի արտադրությունը ան- միջապես երկրի ներսում, ոչ միայն ապահովեց բանակի անկախու- թյունն արտաքին մատակարարներից, այլ նաև ունեցավ էական սո- ցիալ-տնտեսական ազդեցություն. ռազմական արտադրությունը ստեղծեց նոր աշխատավայրեր, երկրի ներքին շրջանառությունում ավելացրեց փողի զանգվածը՝ ապահովելով տնտեսական դրական արդյունք: Բանակի և նավատորմի արդիականացումը և դրա հետ կապված ինդուստրալացումը հանգեցրեցին մի շարք նորամուծությունների ներ- դրման անհրաժեշտության կրթության համակարգում։ Երկրին ան- հրաժեշտ էին հայրենական որակյալ մասնագետներ, որոնց քանակը բավարար չէր նախատեսվող բարեփոխումների իրականացման հա- 31 Հովհաննիսյան Ն., նշվ. աշխ., էջ 184-185: 23