MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 24

մար։ Մուհամմադ Ալիի նախաձեռնությամբ պետական միջոցներով ստեղծվեցին բարձրաշխարհիկ հանրակրթական և մասնագիտական ուսումնական հաստատություններ եվրոպական օրինակով։ 1844 թ․ Եգիպտոսի կառավարության կողմից Փարիզում կազմակերպվեցին բարձրագույն զինվորական դասընթացներ (Մադրասա ղարբիյա), քանի որ գանձարանի համար ավելի հեշտ և ձեռնտու էր ուսանողներին ուղարկել Փարիզ, քան Եգիպտոս հրավիրել որակյալ ֆրանսիացի մաս- նագետներ 32 ։ Հատկանշական է, որ 1813-1848 թթ․ ընթացքում ար- տասահմանում տարբեր մասնագիտություններ սովորեցին 339 ուսա- նողներ, որոնց մեծամասնությունը սովորում էր կամ զինվորական, կամ բանակի կարիքներին անհրաժեշտ մասնագիտություններ։ Ընդհանրա- պես 1826-1882 թթ․ եվրոպական երկրներում կրթություն ստացան 1000- ից ավել եգիպտացիներ, ընդ որում՝ նրանց կեսից ավելին սովորում էր Ֆրանսիայում, 16%-ը՝ Անգլիայում և 23%-ը՝ այլ երկրներում 33 ։ Կրթա- կան բարեփոխումները հեղափոխական նշանակություն ունեին Եգիպ- տոսի ապագայի համար, եգիպտացիների համար մուտք բացելով, ծայ- րահեղ դեպքում տեսականորեն, կրթության բոլոր աստիճանների հա- մար, ինչը իր հերթին նրանց հետագայում հնարավորություն էր տալիս զբաղեցնել պաշտոններ պետական համակարգում, այդ թվում՝ նաև բանակում, ինչը նախկինում անհասանելի էր։ Եգիպտոսի վերափոխման հսկայական ծրագի