MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 25

այնուամենայնիվ, երկրի ղեկավարի համար չդարձան ընկրկման պատճառ: Դրսևորելով կամային գերագույն հատկանիշներ՝ նա յուրա- քանյուր անաջողությունն ընդունեց որպես փորձ, որը խելացիորեն օգ- տագործեց իր հետագա ռազմավարական քայլերի կառուցման համար: Մուհամմադ Ալիի օրոք բանակի համալրման և կառավարման մշակույթը ձևավորվեց եվրոպական, մասնավորապես՝ ֆրանսիական ռազմական ուժերի կառավարման մեթոդների և մոտեցումների հիման վրա: Սակայն առաջադեմ մոտեցումների կիրառումը այնքան հեշտ չիրականացավ, ինչպես ենթադրում էր Մուհամմադ Ալին: Բանակի վերակառուցման գործընթացում էական դեր ունեցավ եգիպտացիների դերի բարձրացումը, ովքեր բնականաբար առանձնանում էին իրենց անձնվիրությամբ և հավատարմությամբ: Բանակը բարձրակարգ մաս- նագետներով համալրելու նպատակով երկրի ղեկավարը նաև հատուկ ուշադրություն սկսեց դարձնել ռազմական կրթությանը՝ հրավիրելով օտարերկրյա մասնագետների, ինչպես նաև կազմակերպելով իր քա- ղաքացիների ռազմական ուսումը Եվրոպայում: Այսպես Մուհամմադ Ալին ապահովում էր բանակի ոչ միայն ուժային, այլ նաև մտավոր զարգացումը: Կարևորելով մարդկային գործոնի դերը բանակի կայացման հարցում՝ Մուհամմադ Ալին պակաս տեղ չէր հատկացնում նաև բա- նակի տեխնիկական վերազինմանը և արդիականացմանը, ինչի համար հսկայական միջոցներ էր տրամադրում երկրի բյուջեից: Ընդհանուր առմամբ անհրաժեշտ է նշել, որ Մուհամմադ Ալիի դերը Եգիպտոսի բանակի զարգացման գործում անգնահատելի է և բացառիկ: Բանակի կառավարման մի շարք մեթոդներ և մոտեցումներ, որոնք միշտ չէ, որ հավանության էին արժանանում և հաջողությամբ պսակվում, այնուամենայնիվ, որակապես փոխեցին եգիպտական բա- նակի կառուցվածքը և թույլ տվեցին տևական ժամանակահատվածում ապահովել երկրի անվտանգությունը և համեմատական անկախու- թյունը: 25