MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 99

ՊՕԼԻՍԱՐԻՕ-ին 17 : Սակայն այս համաձայնությունը տևեց երկու տարի. Մարոկկոյի և Լիբիայի միջև դիվանագիտական հարաբերությունները խզվեցին 1986 թ., որի հիմնական պատճառը Հասան II–ի և Իսրայելի վարչապետի հանդիպումն էր, որը Կադդաֆին համարեց դավաճա- նություն 18 : Երկրորդ՝ երբ անդրադարձ է կատարվում Մարոկկոյի թագավո- րության դիրքորոշմանը, չի կարելի անտեսել այն փաստը, թե ինչպես է Մարոկկոն վերաբերվում իր հակառակորդ ՊՕԼԻՍԱՐԻՕ-ին: Ինչպես հայտնի է, ՄԱԿ-ը բազմիցս փորձել է հակամարտող կողմերին՝ Մարոկ- կոյի և ՊՕԼԻՍԱՐԻՕ-ի ներկայացուցիչներին, նստեցնել խաղաղ բա- նակցությունների սեղանի շուրջ: Սակայն նման բանակցությունների անցկացման հիմնական խոչընդոտն այն է, որ կողմերից մեկը (տվյալ դեպքում ՊՕԼԻՍԱՐԻՕ-ի ճակատը) իրեն ներկայացնում է որպես ազա- տագրական շարժում, իսկ մյուս կողմը (տվյալ դեպքում Մարոկկոն) ընկալում է Ազգային ճակատին ոչ թե որպես ազատագրական շարժում, այլ՝ ահաբեկչական, անջատողական կազմակերպություն 19 : Այս փաստը դժվարացնում է բանակցությունների անցկացման գործընթացը, քանի որ միջազգային իրավունքի տեսանկյունից ահաբեկչական կազմակեր- պությունների հետ անմիջական բանակցությունների անցկացումը չի կարող օրինական համարվել: Երրորդ գործոնը, որն անհրաժեշտ է հաշվի առնել Մարոկկոյի դիրքորոշման ուսումնասիրման շրջանակներում, այն պայմանների հաստատակամությունն է, որոնք պնդում է մարոկկոյական կողմը: Մարոկկոն միշտ էլ առաջ է քաշել խնդրի լուծման երկու տարբերակ: Առաջին տարբերակը ենթադրում է Արևմտյան Սահարայի միավորում Մարոկկոյի թագավորությանը՝ այն պայմանով, որ Սահարային կտրվի լիակատար ինքնավարություն, իսկ խնդրի լուծման երկրորդ տարբե- րակը ենթադրում է առանց որևէ լրացուցիչ պայմանների Մարոկկոյի կողմից Արևմտյան Սահարայի տարածքի յուրացում 20 : Եվ վերջապես վերջին, ոչ պակաս կարևոր գործոնը Արևմտյան Joseph R., նշվ. աշխ., էջ 127: .٢١ ‫صفحة‬ ،١٩٨٧ ،‫بيروت‬ ،‫العربية‬ ‫الوحدة‬ ‫دراسات‬ ‫مركز‬ ،‫العربي‬ ‫المغرب‬ ‫وحدة‬ ،‫الجابري‬ ‫عايد‬ ‫محمد‬ 19 Pazzanita Anthony G., Morocco versus Polisario: A Political Interpretation, The Journal of Modern African Studies, Vol. 32, No. 2, 1994, pp. 265-266. 20 Висенс Е., Западная Сахара: Преданная независимость.Сборник исследований и документов по современной истории Сахарской Арабской Демократической Республики, М.: REGNUM, 2007, с. 18. 99 17 18