MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 98

մասին 12: Մինչդեռ դատարանը իր զեկույցում նշել էր, որ որևէ պատմական նախադրյալ չկար, որը թույլ կտար ենթադրել, թե եղել է մի ժամանակ, երբ Արևմտյան Սահարայի տարածքը Մավրիտանիայի և Մարոկկոյի տարածքի մի մասն է կազմել 13:
Հետագայում, արդեն 1975 թ. նոյեմբերին կնքված « Մադրիդյան համաձայնագրով » Իսպանիան, ստանալով Արևմտյան Սահարային և Մարոկկոյին պատկանող ջրերում ձկնորսության քվոտայի ընդլայնում և պահպանելով Մարոկկոյի սահմանային քաղաքների` Սեուտայի և Մելիլայի վրա իր վերահսկողությունը, հրաժարվում է Արևմտյան Սահարայից: Այդ համաձայնագրով Արևմտյան Սահարայի ժամանակավոր ղեկավարման կազմի մեջ մտան Մարոկկոն և Մավրիտանիան: Դրությունը զգալիորեն բարդացավ, քանզի Մարոկկոն իր բանակային ստորաբաժանումերը տեղակայեց Սահարայի հյուսիսային շրջաններում` Էլ-Այուն, Սմարա քաղաքներում, իսկ Մավրիտանիան` հարավային շրջաններում` Գյուրեա քաղաքում 14:
ՊՕԼԻՍԱՐԻՕ-ն հանդես եկավ Արևմտյան Սահարայի բաժանման դեմ և ակտիվ զինված գործողություններ ծավալեց Մարոկկոյի և Մավրիտանիայի զորքերի դեմ 15: Սկսված ազգային-ազատագրական պայքարը վտանգավոր էր դառնում Մարոկկոյի համար, քանզի վերջինս չէր կարող դիմակայել հնարավոր ֆինանսական դժվարություններին: Ուստի, 1984 թ. օգոստոսին Հասան II-ը Արևմտյան Սահարայի հարցում ռազմական աջակցություն ստանալու նպատակով դաշինք կնքեց Լիբիայի հետ: Այն արաբա-աֆրիկյան բնույթ ուներ, քանի որ դրա մեջ կարող էր մտնել ցանկացած արաբական կամ աֆրիկյան երկիր 16: Դաշինքի կնքմամբ Մարոկկոյի թագավորը ոչ միայն տարածաշրջանային նպատակներ էր հետապնդում( հակադրվել Ալժիրին և չեզոքացնել Լիբիային), այլև ներքաղաքական( դաշինքի կնքմամբ նա կչեզոքացներ Տրիպոլիի կողմից ընդդիմությանը տրամադրվող աջակցությունը): Համաձայն դաշինքի ՝ Լիբիան դադարեց օժանդակել
12
Cooper Daniel R., Morocco & the Conflict in Western Sahara, Nova Science Publishers, New York, 2013, p. 261.
13
Նույն տեղում, էջ 272:
14
Наумкин В. В., Новейшая история арабских стран Африки( 1917-1987), Москва, Наука. Главная редакция восточной литературы, 1990, с. 416.
15
صلاح الدين حافظ ، حرب البوليساريو ، دار الوحدة ، بيروت ، ١٩٨١ ، صفحة. ٢٨١
16
Joseph R., State, Conflict, and Democracy in Africa, Boulder, CO.: Lynne Rienner Publishers, 1999, p. 123.
98