MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 97

տականության հարցի լուծման նման համապարփակ մոտեցումը իրե- նից ենթադրում է հակամարտող կողմերի՝ ՊՕԼԻՍԱՐԻՕ-ի, Մարոկ- կոյի, ինչպես նաև ՄԱԿ-ի, ԱՄԿ-ի, համաշխարհային գերտերություն- ների աջակցությամբ դիտորդ երկրների՝ Ալժիրի և Մավրիտանիայի միասնական ջանքերի գործադրում 8 : Միջազգային ասպարեզում Արևմտյան Սահարայի տարածքի շուրջ հակամարտությունն ընդգրկում է երկու մակարդակ՝ տարածա- շրջանային, որը շոշափում է առաջին հերթին հակամարտող կողմերի՝ Մարոկկոյի, ՊՕԼԻՍԱՐԻՕ-ի, Ալժիրի և Մավրիտանիայի միջև հարաբե- րությունները և գլոբալ, որն էլ արտահայտում է ԱՄՆ-ի, Ռուսաստանի Դաշնության, Եվրամիության և ԱՊԼ-ի շահագրգիռ անդամ երկրների շահերը 9 : Ուսումնասիրելով հակամարտող հիմնական կողմերից մեկի՝ Մարոկկոյի դիրքորոշումը, կարևոր է առանձնացնել հետևյալ կետերը. Նախ, հակամարտության պատմության ողջ ընթացքում Մարոկ- կոն կտրականապես հերքում էր Սահարայի ժողովրդի ինքնորոշման իրավունքի կիրառումը և պնդում, որ ինքն ունի պատմական, մշա- կութային և տնտեսական բոլոր հիմքերը հավակնելու Արևմտյան Սա- հարայի տարածքին: Այսպես, 1956 թ. անկախություն ձեռք բերելուց հետո Մարոկկոն իր իրավունքները ներկայացրեց այդ տարածքի նկատմամբ 10 : Ըստ Մարոկկոյի` «գաղութային համակարգի ոչնչացումը» Արևմտյան Սահարայի համար նշանակում էր ոչ թե հանրաքվեի մի- ջոցով ամրագրված տարածքային ամբողջականություն, այլ ուղղակիո- րեն միացում մայր հայրենիքին՝ Մարոկկոյին 11 : Հաագայի միջազգային դատարանի վճռից հետո՝ 1975 թ. հոկտեմ- բերի 20-ին, Մարոկկոյի թագավոր Հասան II-ը հայտարարեց Արևմտյան Սահարայի տարածքի նկատմամբ իր իրավունքների օրինական լինելու Zoubir Yahia H., Stalemate in Western Sahara: Ending International Legality, Middle East Policy. Vol. XIV, No. 4, Winter 2007, p. 160. 9 .١١٥ ‫صفحة‬ ،‫العربية‬ ‫الوحدة‬ ‫دراسات‬ ‫مركز‬،‫واالنفصال‬ ‫االنضمام‬ ‫مشكلة‬ ‫بين‬ ‫الغربية‬ ‫الصحراء‬ .‫حداد‬ ‫محمود‬ ، ١٩٨٧ ،‫بيروت‬ 10 Подгорнова Н., Проблема Западной Сахары в политике Марокко, Институт Ближнего Востока, Москва, 1978. с. 132. 11 Von Hippel K., The Non-Interventionary Norm Prevails: an Analysis of the Western Sahara, The Journal of Modern African Studies, Issue No. 33, Vol.1, 1995, p. 68. 97 8