MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 96

խնդրի խաղաղ քաղաքական կարգավորման ուղիներ որոնել: Արևմըտ- յան Սահարա-Մարոկկո երկխոսությունը մի կողմից հակամարտող կողմերի՝ պատերազմի անհեռանկարային լինելու մասին գաղափարի ընդունման, իսկ մյուս կողմից՝ միջազգային հանրության միջամտու- թյան արդյունք էր, որը կոչ էր անում նրանց ՄԱԿ-ի և ԱՄԿ-ի հովանու ներքո նստել խաղաղ բանակցությունների սեղանի շուրջ 6 : Այս երկ- խոսությունը կարևոր փորձ էր հակամարտող կողմերի համար ընդ- հանուր եզրեր գտնել մի շարք վիճելի հարցերի շուրջ, հեռանալ հին կարծրատիպերից և նորովի մոտեցումներ առաջադրել երկարատև փա- կուղուց դուրս գալու համար: Այնուամենայնիվ, չնայած միջազգային հանրության (ի դեմս ՄԱԿ-ի), ինչպես նաև տարածաշրջանային տար- բեր կազմակերպությունների (ԱՄԿ-ի և ԱՊԼ) կողմից Արևմտյան Սա- հարայի խնդրի կարգավորմանն ուղղված հանդիպումներին, խորհըր- դակցություններին ու բանակցություններին՝ ճգնաժամը վերացնել չի հաջողվում: Եվ այս խնդրի հետ կապված մի շարք տարաձայնություն- ների պատճառով է, որ Մարոկկոն, որպես բողոքի նշան Սահարայի Արաբական Դեմոկրատական Հանրապետության՝ Աֆրիկյան միասնու- թյան կազմակերպությանը (ԱՄԿ) անդամակցելուն, 1984 թ. դուրս եկավ այդ կազմակերպության կազմից և մինչ օրս չի վերականգնել իր ան- դամակցությունը 7 : Նման բարդ և խճճված խնդրի վերլուծության համար անհրա- ժեշտ է հաշվի առնել ինչպես տնտեսական, աշխարհաքաղաքական, ռազմական, գաղափարական գործոնները, այնպես էլ տարածաշրջա- նային և ոչ տարածաշրջանային ուժերի՝ այդ թվում ՄԱԿ-ի, ԱՊԼ-ի, ԱՄԿ-ի դիրքորոշումները տվյալ խնդրի վերաբերյալ: Սահարայի պե- Sola-Martin A., The United Nations Mission for the Referendum in Western Sahara, London: Edwin Mellen Pr., 2006, p. 102. 7 1982 թ. փետրվարի 22-ին Սահարայի Արաբական Դեմոկրատական Հանրա- պետությունը մտավ Աֆրիկյան միասնության կազմակերպության կազմի մեջ (ներկայումս այս կազմակերպության տեղը զբաղեցրել է Աֆրիկյան միությունը): Մարոկկոն այդպես էլ չվերականգնեց իր անդամակցությունը, իսկ Սահարայի Արաբական Դեմոկրատական Հանրապետությունը (ՍԱԴՀ) պահպանեց իր անդամակցությունը նաև նոր միությանը: Տե՛ս The Council of Ministers of the Organization of African Unity Meeting in its Thirty eighth Ordinary Session in Addis Ababa, Ethiopia, from 22 to 28 February, 1982. http://www.au.int/en/content/addis-ababa-22-28-february-1982-council-ministers- organization-african-unity-meeting-in-its-thirty-eight-ordinary-session 96 6