Միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների պաշտոնական փաստաթղթերում, ԶԼՄ-ում այս տարածաշրջանային հակամարտության հետ կապված կարելի է հանդիպել երկու հասկացողության, որոնք մեկնաբանման կարիք ունեն: Դրանցից մեկը որպես աշխարհագրական տարածք ընկալվող, Իսպանիայի նախկին գաղութ Արևմտյան Սահարան է, որը Մադրիդյան համաձայնագրից հետո օկուպացվեց Մավրիտանիայի և Մարոկկոյի կողմից: Այս տարածքը հակամարտության պատճառ էր Մարոկկոյի թագավորության և Սահարայի ժողովրդի միջև, որի շահերը ներկայացվում էր ՊՕԼԻՍԱՐԻՕ-ի կողմից 3: Աշխարհագրորեն հյուսիսում այն սահմանակցում է Մարոկկոյին, հարավ-արևելքում ՝ Մավրիտանիային, հյուսիս-արևելքում ՝ Ալժիրին, իսկ արևմտյան ափը ողողվում է Ատլանտյան օվկիանոսի ջրերով: Տարածքը` 284 հազար կմ ² է 4: Երկրորդ հասկացողությունը ՝ սահարական « աքսորված » կառավարությունն է Ալժիրի տարածքում, որտեղ կենտրոնացած են սահարացի փախստականները 5:
Այսպիսի շփոթություններից խուսափելու համար անհրաժեշտ է հակիրճ անդրադառնալ այս երկու հասկացողությունների մեկնաբանմանը.
Նախ` Արևմտյան Սահարայի ժողովուրդ ասելով հասկանում ենք այն մարդկանց, որոնք օկուպացված պայմաններում ապրում են մարոկկոյական ինքնավարության շրջանակներում և երազում անկախության մասին, իսկ ալժիրյան ճամբարներում հաստատված սահարացի փախստականների երազանքը հայրենի օջախ վերադառնալն է:
Արևմտյան Սահարայի հակամարտության ապակայունացնող ազդեցությունը Մաղրիբի տարածաշրջանի, ինչպես նաև միջկառավարական հարաբերությունների վրա ստիպեց հակամարտող կողմերին 1980-ական թվականների սկզբին ՝ ՄԱԿ-ի և ԱՄԿ-ի հովանու ներքո
3
Zunes S., Mundy J., Western Sahara: War, Nationalism, and Conflict Irresolution, New York: Syracuse University Press, 2010, p. 104.
4
حميد فرحان محمد الزاوى ، الدول الافريقية ومشكلة الصحراء الغربية ، مكتبة أسامة بن ، ١٩٨٧ صفحة. ٨٥ زيد ، حلب ،
5
Ավելի քան 100 հազար սահարացիներ ապրում են Թինդուֆի ճամբարներում, որոնց գոյատևմանը նպաստում է միջազգային օգնությունը. առաջին հերթին ՄԱԿ-ի փախստականների հարցով գերագույն հանձնաժողովի, Պարենի համաշխարհային ծրագրերի և Կարմիր Խաչի միջազգային հանձնաժողովի կողմից հատկացվող օգնությունը: Տե ՛ ս San Martín P., Western Sahara: The Refugee Nation, Cardiff: University of Wales Press, 2011, p. 155.
95