MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 94

ՀԱԿՈԲՅԱՆ ՏԱԹԵՎԻԿ (ԵՊՀ) ՄԱՐՈԿԿՈՅԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՍԱՀԱՐԱՅԻ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Արևմտյան Սահարայի հիմնախնդրի էության, էվոլյուցիայի և միջազգային հարաբերություններում ունեցած դերի ուսումնասիրու- թյունը վկայում է այն փաստը, որ տվյալ հիմնախնդիրը Մաղրիբի տա- րածաշրջանի ամենաբարդ և հակասական խնդիրներից մեկն է, որն առաջացել է նեո-գաղութատիրության կողմից Աֆրիկա մայրցամաքի բաժանման արդյունքում և բացասական ազդեցություն է ունենում ինչ- պես տարածաշրջանի, այնպես էլ միջազգային հարաբերությունների վրա: Ուստի, ուսումնասիրվող տարածաշրջանային հակամարտության արմատները գնում են դեպի գաղութային դարաշրջան, երբ գաղութային երկրները (Իսպանիա, Ֆրանսիա) կամայականորեն սահմանեցին տա- րածաշրջանի սահմանները՝ հաշվի չառնելով տեղի բնակչության՝ այդ թվում նաև սահարացիների կամքը 1 : Հակամարտությունը, սկիզբ առնելով 1970-ականներին, իր մեջ ներգրավել է տարածաշրջանային մի քանի դերակատարների` Մարոկ- կոյին, ՊՕԼԻՍԱՐԻՕ-ին 2 , Ալժիրին և Մավրիտանիային, որոնցից յու- րաքանչյուրը վարում է սեփական շահերին համապատասխան քաղա- քականություն և խնդրի կարգավորման հարցում ունի միանգամայն տարբեր տեսակետ: Արևմտյան Սահարայի խնդիրը մինչ օրս մնում է չկարգավորված, իսկ Սահարայի ժողովուրդը հնարավորություն չունի իրագործելու իր ազգային ինքնորոշման իրավունքը: Այս խնդրի շուրջ բախվում են ինչ- պես տարածաշրջանային, այնպես էլ ոչ տարածաշրջամնային մի շարք երկրների շահեր, ինչն էլ դժվարեցնում է դրա կարգավորումն ու լար- վածություն ստեղծում միջազգային հարաբերություններում: Huth Paul K.; Allee Todd L., The Democratic Peace and Territorial Conflict in the Twentieth Century, Cambridge University Press, Cambridge, UK, 2002, p. 225. 2 ՊՕԼԻՍԱՐԻՕ-ն (Սեգիետ Ալ-Համրայի և Ռիօ-դե-Օրոյի ազատագրման Ազ- գային Ճակատի իսպաներեն տարբերակի առաջին տառերի հապավումն է՝ Frente Popular deLiberación de Saguía el Hamra y Río de Oro ) Արևմտյան Սահա- րայի հակամարտության մեջ ներգրավված կողմերից մեկն էր, որը ներկա- յացնում էր Սահարայի ժողովրդի շահերը: 94 1