MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 100

Սահարայում բնական և հանքային պաշարների առկայությունն է, որն էլ արժևորում է այս տարածքի կարևորությունը միջազգային ասպարե- զում: Արևմտյան Սահարայի օկուպացված տարածքը հարուստ է ֆոս- ֆատի, երկաթի, ուրանի, տիտանի (որոշ տեղեկությունների համաձայն՝ նաև նավթի) և ձկան պաշարներով 21 : Ուստի Մարոկկոյի՝ Սահարայի տարածքը իրեն միավորելու ձգտման հիմնական գործոնները, պատ- մական փաստարկներից բացի, բնական ռեսուրսներն ու տնտեսական հնարավորություններն են: Այսօր մարոկկոյացիներն ակտիվորեն տնօրինում են Ատլանտյան ափի՝ իրենց կողմից վերահսկվող տարած- քը, այսպես կոչված՝ «օգտակար եռանկյունին», որն ընկած է Էլ–Այունի, Սմարայի և Բու-Կրաայի միջև, որոնք հարուստ են ֆոսֆատ ի հան- քերով: Մարոկկոյի ֆոսֆատի խոշոր ներկրողներն են ԱՄՆ-ն, Ավստրալիան, Մեքսիկան և Նոր Զելանդիան 22 : Մարոկկոյում տարեկան արտադրվում է 30 միլիոն տոննա ֆոսֆատ, որից 3 միլիոն տոննան՝ Բու-Կրաա՝ երրորդ ամենամեծ հանքավայրում 23 : Իհարկե, տարածաշրջանի բնական հարստությունները միակ գործոնը չեն այդ տարածքի համար մղվող պայքարում: Սակայն նավ- թային գործոնը վերջին տարիներին Արևմտյան Սահարայի խնդրի կարգավորմանը խոչընդոտող կենտրոնական հարցերից է: Երկու կողմերն էլ` ՊՕԼԻՍԱՐԻՕ-ն և Մարոկկոն, համոզված են, որ իրավասու են տնօրինելու տարածաշրջանային նավթային պաշարները, ուստի շռայլորեն արտոնագրեր են տալիս արևմտյան մի շարք նավթային ըն- կերություններին, ինչպիսիք են EnCore Oil, Comet Petrolium, TGS-Nopeq, Kerr-McGee ընկերությունները 24 : Ֆրանսիական «Total Fina Elf» և ամե- րիկյան «Kerr-McGee» նավթային ընկերությունները 2001 թ. համաձայ- նագիր ստորագրեցին Մարոկկոյի հետ` Սահարայի ծովափնյա հատ- վածում նավթային ռեսուրսների ուսումնասիրման և մշակման վերա- Haugen Hans M., The Right to Self-Determination and Natural Resources: The Case of Western Sahara, Vol. 3, No.1, Law, Environment and Development Journal, 2007, p. 79. 22 Pinto Leite P., Olsson C., The Western Sahara conflict: the role of natural resources in decolonization, Current African Issues, No. 33. Uppsala, Sweden: The Nordic Africa Institute, 2006, p. 30. 23 Haugen Hans M., նշվ. աշխ., էջ 80: 24 Shelley T., Endgame in the Western Sahara: What Future for Africa's Last Colony, Zed Books, London, 2004, p. 63. 100 21