MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 101

բերյալ 25 : Իրենց հերթին ՍԱԴՀ-ի ղեկավարները նույնպես չեն հա- պաղում. 2002 թ. պայմանագիր կնքեցին բրիտանա-ավստրիական «Fusion Oil» ընկերության հետ 26 : Իսկ արդեն 2006 թ. սկզբներին, ըստ Europe Press-ի գործակալության տվյալների՝ ՍԱԴՀ-ը Ճակատի կողմից վերահսկվող տարածքի նավթային ռեսուրսների ուսումնասիրման և մշակման համար զիջումներ տրամադրելու մրցույթ է անցկացրել: Ինչպես նաև կան տվյալներ, որ ՊՕԼԻՍԱՐԻՕ-ի հետ բանակցում են արդեն 6 բրիտանական նավթային ընկերություններ 27 : Այսպիսով, Մարոկկոն մինչ օրս կտրականապես մերժում է Արևմտյան Սահարայի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Եվ ամե- նամեծ զիջումն այն է, որ այսօր պաշտոնական Ռաբաթը պատրաստ է սահարացիներին տալ լիարժեք ինքնավարություն իր թագավորության ներքո 28 : Սակայն լայն ինքնավարության կամ տարածքի բաժանման մասին խոսակցությունները, որոնք թույլ կտային սահարացիներին ստեղծելու իրենց պետությունը Արևմտյան Սահարայի հարավային շրջաններում, անիրատեսական են՝ մի շարք պատճառներով պայմա- նավորված: Նախ՝ սահարացիները կտրականապես դեմ են ապրելու Մարոկկոյի իշխանության ներքո. լինի դա ֆեդերացիայի, կոնֆեդե- րացիայի կամ էլ «ընդլայնված ինքնավարության» տեսքով: Բացի այդ, եթե մի պահ հայացք գցենք այս հարցի վրա միջազգային իրավունքի տեսանկյունից, ապա կտեսնենք, որ Արևմտյան Սահարայի հարավային շրջանները վերադարձվել էին ՊՕԼԻՍԱՐԻՕ-ին Մավրիտանիայի հետ խաղաղության համաձայնագրի կնքումից և այդ շրջաններից մավրի- տանական զորքերի դուրս գալուց հետո 29 : Հետևաբար, այդ շրջանները Նույն տեղում, էջ 65: Jordi Vaquer i Fanes, The European Union and Western Sahara, European Foreign Affairs Review, Vol. 9, No. 1, 2004, p. 93. 27 ،‫المغرب‬ ،‫االجتماعية‬ ‫العلوم‬ ‫مجلة‬ ،‫البوليساريو‬ ‫أم‬ ‫المغرب‬ ،‫الغربية‬ ‫الصحراء‬. ‫السرجاني‬ ‫راغب‬ .١٨ ‫صفحة‬.٢٠٠٩/٠٥/٢٨ 28 International Crisis Group. Western Sahara: Out of the Impasse. Middle East/North Africa, Report 66 (June 11,2007). Brussels: ICG, p. 10. http://www.crisisgroup.org/~/media/Files/Middle%20East%20North%20Africa/North %20Africa/Western%20Sahara/66_western_sahara_out_of_the_impasse.pdf 29 1979 թ. օգոստոսի 5-ին Մավրիատնիայի և ՊՕԼԻՍԱՐԻՕ-ի միջև կնքվեց պայմանագիր, որով Մավրիտանիան իր կողմից օկուպացված տարածքը հանձնեց ՊՕԼԻՍԱՐԻՕ-ին և պաշտոնապես հայտարարեց, որ Արևմտյան Սա- հարայի նկատմամբ տարածքային կամ որևէ այլ պահանջ չունի: Արդյունքում, 1984 թ. փետրվարի 27-ին Մավրիտանիան պաշտոնապես ճանաչեց ՍԱԴՀ-ը: 101 25 26